company icon
Hayastan All-Armenian Fund

Hayastan All-Armenian Fund Fund

About us:

Կազմակերպությունը հիմնվել է
1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով։ Հիմնադրամը եզակի մի կառույց է, որի
առաքելությունն է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր հայերին և
նրանց համատեղ ջանքերն ուղղել հայրենիքի դժվարությունների հաղթահարմանը և
Հայաստանի ու Արցախի կայուն զարգացմանը: Հիմնադրամի աշխատանքներն
իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր
կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով։
Ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ջրագծերի ու
գազատարների կառուցմանը զուգահեռ օժանդակություն են ստանում բազմաթիվ
սոցիալապես խոցելի խմբեր, այդ թվում` ազատամարտիկների ընտանիքներ,
ֆինանսապես անապահով ընտանիքների ուսանողներ: Մշտապես Հիմնադրամի
ուշադրության կենտրոնում են արվեստի եւ գիտության հայ գործիչներն ու հատկապես
երիտասարդ ստեղծագործողները: Տարվա հիմնական խոշոր ծրագրերին զուգահեռ
Հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացնում է բարերաների կողմից
ընտրված նպատակային ծրագրեր, ինչպես նաև նախաձեռնություններ իր հիմնական
զարգացման ծրագրերի շրջանակներում։