
Հայբուսակ համալսարան ՍՊԸ
About us:
Երևանի «Հայբուսակ» համալսարանը հիմնադրել է 1991թ Ակադեմիկոս Լևոն Հարությունյանը երեք ֆակուլտետներով՝ բժշկական, տնտեսագիտական և սննդի տեխնոլոգիայի: 1997-ին բացվել է հումանիտար ֆակուլտետը, 2000-ին համալսարանին է միացել Լազարյանի անվան արևելագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը, 2006-ին՝ Լ.Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանը, 2009-ին՝ Ռոսլին դիզայնի ինստիտուտը, 2011-ին՝ Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանը (Գյումրի), 2013-ին՝ Էկոլոգիայի և տնտեսագիտության ինստիտուտը:
1995 թվականից համալսարանում հիմնական ուսումնական գործընթացն իրականացվում է Երևանի Աբելյան 6 հասցեի սեփական մասնաշենքում, որում ապահովված են ժամանակակից կրթությանն անհրաժեշտ բոլոր պայմանները: 1996-ից մասնաշենքում գործում է համալսարանի բազային պոլիկլինիկա, 2006-ից՝ ժամանակակից կահավորված մարզադահլիճը, իսկ 2019-ից՝ սիմուլյացիոն կենտրոն:
1997-2020 ընթացքում համալսարանը մասնակցել է տասնյակ միջազգային կրթական ցուցահանդեսների (Մոսկվա, Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Թբիլիսի, Կիև, Երևան…) և արժանացել կրթության որակի տարբեր մրցանակների:
Ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով 2006-ին համալսարանը ձեռք է բերել Երևանում երկրորդ մասնաշենքը (հասցեն՝ Գրիբոյեդով 15):
Համալսարանի ուսանողությունը ակտիվ մասնակցել և մասնակցում է հանրապետության մշակութային, սպորտային և հասարակական կյանքին, արձանագրելով լուրջ ձեռքբերումներ այդ ոլորտներում:
1997-ից համայսարանի կազմում գործում է քոլեջը, որն ապահովում է միջին մասնագիտական կրթություն, իսկ 2005-ից՝ ավագ դպրոցը:
Ներկայումս «Հայբուսակ» համալսարանը պետության կողմից հավատարմագրված ամենամեծ մասնավոր բարձրագույն և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է, որը որակյալ կադրեր է պատրաստում՝ բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության մասնագիտություններով:
2001-ից Համալսարանի բոլոր կրթական ծրագրերը հավատարմագրված են պետության կողմից, շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ: