COMPETITION TYPE
: 
Հայտերի ընդունման հայտարարություն
DETAIL DESCRIPTION
: 
Դոյչե Վելլե Ակադեմիայի (գլխավոր գործընկեր), Բրիտանական հեռարձակման կորպորացիայի ՄեդիաԷքշն ծրագրի («Բի-բի-սի»), «Բաց Հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» Հայաստանյան մասնաճյուղի և հայկական երկու՝ Հետք և Ֆակտոր մեդիաընկերությունների կոնսորցիումը՝ պարգևատրվելով Եվրոպական Հանձնաժողովի կողմից, ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացնում է «Եվրոպական Մեդիա ունակությունները Հայաստանում․ կառուցելով կայուն և մասնագիտացված մեդիա» «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. կայուն և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների ստեղծում» ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել կենսունակ մեդիա ոլորտ, որն ի վիճակի է կատարելու հսկիչ դեր հայ հասարակության համար: Մասնավորապես, ծրագրի նպատակն է աջակցել հայկական անկախ լրատվամիջոցներին՝ դառնալու ավելի պրոֆեսիոնալ և ֆինանսապես կայուն: Ծրագիրը նախատեսում է իրականացնել գործողությունների և միջոցառումների շարք, այդ թվում՝ մեդիամենեջմենթի առցանց դպրոցի (E-School) ստեղծում, փաստերի ստուգման և հետաքննական լրագրության հմտությունների զարգացում, կապերի ամրապնդում ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների և Եվրոպական գործընկերների հետ, ինչպես նաև մարզային լրատվական կազմակերպություններին ֆինանսական աջակցություն: Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք հետևյալ հղումով՝
https://www.facebook.com/DWAkademie.EuropeAndCentralAsia/ ։
Ծրագրին դիմելու ամբողջական փաթեթը հասանելի է այստեղ՝
https://share.ard-zdf-box.de/s/APym9qcN8ag76gi ։
Ծրագիրը ֆինանսական օժանդակություն կտրամադրի Հայաստանյան 10 մարզային լրատվամիջոցների (հեռուստատեսություն, ռադիո, առցանց և տպագիր մամուլ)՝ հնարավորություն տալով մշակելու համապատասխան բովանդակության ստեղծման և կայունության ռազմավարություն:
Առաջարկվող նախագծերը պետք է․
- Լրացնեն և հարստացնեն կազմակերպության ընթացիկ աշխատանքը;
- Ներառեն գործողություններ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունն այնպիսի սոցիալական թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են բնապահպանական խնդիրները, մարգինալացված խմբերը, հաշմանդամություն ունեցող անձինք, կանայք, և/ կամ տարածաշրջանային կայունությունը։
Յուրաքանչյուր հաջող ծրագրի իրականացման համար կտրամադրվի առավելագույնը 20,000 եվրոյի չափով դրամաշնորհ:
REQUIREMENTS
: 
Հայտը շահած կազմակերպությունները կդառնան ինչպես Հայաստանյան, այնպես էլ Արևելյան գործընկերության անդամ երկրների և եվրոպական գործընկերների մեդիացանցի անդամ՝ ստանալով տարբեր համատեղ միջոցառումներին մասնակցելու հնարավորություն: Կստանան նաև վիդեոմետրիքսի միջոցով լսարանի հետազոտության և դրա արդյունքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրման(լսարանի պահանջներն ու սպասելիքներն առավել լավ հասկանալու համար)հնարավորություն:
Առաջարկվող միջոցառումները պետք է առնչվեն բնության պահպանության և կլիմայական փոփոխությունների, մարդու իրավունքների պաշտպանության, մարգինալացված խմբերի և գենդերային խտրականության, հակամարտությունների կամ այլ սոցիալական զգայուն թեմաներին:
Ֆինանսավորում կարող է տրամադրվել մեդիա արտադրանքի համար, ինչպիսիք են առցանց և սոցիալական ցանցերը, ռադիո, վիդեո կամ հեռուստատեսային ռեպորտաժները (օրինակ՝ վերոնշյալ թեմաներով նյութերի շարք): Նախապատվությունը կտրվի առցանց լրատվամիջոցներին:
Հայտ ներկայացնելու համար դիմումատուն պետք է.
- Լինի ՀՀ-ում գրանցված իրավաբանական, անկախ ոչ-առևտրային կամ մեդիա կազմակերպություն (հեռուստատեսային, ռադիո, առցանց կամ տպագիր մամուլ);
- Գործի մայրաքաղաքից դուրս և ունենան մարզային գրասենյակ;
- Ունենա նվազագույնը 2 տարվա գործունեության փորձ՝ գրանցման օրվանից սկսած;
- Ունենա հաշվապահական հաշվառման հստակ համակարգ և ընթացակարգ, ներառյալ ֆինանսական գործարքների պատշաճ փաստաթղթավորումը։
Առաջնահերթություն կտրվի այն լրատվամիջոցներին, որոնք հեռավոր բնակավայրերում լուսաբանում են հասարակությանն առնչվող թեմաներ և աջակցում են կին լրագրողներին:
Ֆինանսական աջակցության համար հայտադիմում ներկայացնող մեդիա ընկերությունները պետք է տեղակայված լինեն ՀՀ գյուղական, գերադասելի է հեռավոր շրջաններում: Յուրաքանչյուր դիմող կարող է հայտ ներկայացնել միայն մեկ փուլի համար: Յուրաքանչյուր դիմումատու կարող է ներկայացնել ընդամենը մեկ հայտ:
APPLICATION PROCEDURES
: 
Քայլ 1. Դիմումի, աշխատանքային պլանի, բյուջեի, ինչպես նաև աջակցող փաստաթղթերի (գրանցման վկայական, տարեկան ֆինանսական հաշվետվություն, իրականացվող ծրագրերի ցանկ, կազմակերպական աղյուսակ) ներկայացում՝ ըստ նախօրոք տրամադրվող ձևանմուշի: Հղումը՝
https://share.ard-zdf-box.de/s/APym9qcN8ag76gi ։
Նախագծի առաջարկները կարող են ուղարկվել հետևյալ էլ. հասցեին՝
dw-akademie.armenia@dw.com ։
Քայլ 2. Դրամաշնորհի պարգևատրում և պայմանագրի կնքում: Պայմանագրի ձևանմուշը կարող եք գտնել հետևյալ հղումով՝
https://share.ard-zdf-box.de/s/APym9qcN8ag76gi ։
Ընկերությունը կկազմակերպի տեղեկատվական հանդիպում 17 մայիսի, 2021թ-ին Երևանի ժամանակով 12:00-14:00-ին։ Եթե ցանկանում եք մասնակցել այս միջոցառմանը կարող եք
dw-akademie.armenia@dw.com էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակիցների անունները, էլեկտրոնային հասցեները և կազմակերպության անունը։
Դիմումատուն իրավունք ունի պարզաբանում ստանալու համար հարցեր ներկայացնել մինչև 14 մայիսի, 2021թ․ հետևյալ էլ.փոստին՝
dw-akademie.armenia@dw.com : Բոլոր հարցերի պատասխանները կամփոփվեն առցանց հարթակում ծրագրի համար բացված ընդհանուր փաստաթղթում (
https://share.ard-zdf-box.de/s/APym9qcN8ag76gi), ինչպես նաև էլեկտրոնային փոստով կուղարկվեն բոլոր դիմումատուներին ոչ ուշ քան 21 մայիսի, 2021թ․:
Հայտը պետք է գրված լինի անգլերեն կամ հայերեն լեզվով: Ձեռագիր գրված հայտադիմումները չեն դիտարկվի: Դիմումը չպետք է գերազանցի 5 էջը: Նախատեսվող բյուջեն ներկայացվում է առանց նախապես տրամադրվող ձևանմուշի:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Հավելված I` Դիմումի համար (օգտագործել տրամադրվող ձևանմուշը);
- Հավելված II` Աշխատանքային պլանի/ժամանակացույցի համար (օգտագործել տրամադրվող ձևանմուշը);
- Բյուջե (ձևանմուշ չի տրամադրվում)։
Դիմումատուն էլեկտրոնային փոստով հայտադիմումին և լրացուցիչ հավելվածներին կից պետք է ուղարկի նաև ներքոնշյալ բնօրինակ փաստաթղթերի պատճեններ (սքան կամ ֆոտո տարբերակով).
- Գրանցման վկայական;
- Վերջին տարեկան ֆինանսական հաշվետվություն;
- Երկու կամ երեք հաջողված աշխատանքի (նախագիծ, հոդված, ռեպորտաժ, և այլն) օրինակ (ձևանմուշ չի տրամադրվում);
- Կազմակերպական աղյուսակ, որում պարունակում է տեղեկություն կազմակերպության մշտական և ժամանակավոր աշխատակիցների և վերջիններիս լրագրողական փորձառության վերաբերյալ (ձևանմուշ չի տրամադրվում)։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ATTACHMENTS:
Public Call - Armenian - Financial Support to Regional Media Organisations in Armenia.pdf - .
Annex I Application - Armenian - Financial Support to Regional Media Organisations in Armenia.docx - .
Annex II Timetable - Armenian - Financial Support to Regional Media Organisations in Armenia.docx - .
Annex III Draft Contract - English - Financial Support to Regional Media Organisations in Armenia.docx - .
Annex IV General Conditions - English - Financial Support to Regional Media Organisations in Armenia.pdf - .