JOB DESCRIPTION
: 
Կարիերայի Կենտրոնի գործընկեր կազմակերպություններից մեկը, որը զբաղվում է տարատեսակ ապրանքների ներմուծմամբ և վաճառքով, փնտրում է Գլխավոր հաշվապահ։
RESPONSIBILITIES
: 
- Պատշաճ վարել հաշվապահական հաշվառում;
- Պատրաստել հարկային հաշվետվություններ և հանձնել համապատասխան համակարգով ՊԵԿ-ին;
- Կատարել ներմուծման և արտահանման գործարքների հետ կապված բոլոր անհրաժեշտ հաշվապահական և հարկային գործառույթները;
- Պատրաստել և ներկայացնել վիճակագրական հաշվետվություններ;
- Լավ տիրապետելով ՀԾ հաշվապահական ծրագրին՝ վերահսկել հաշվապահական հաշվառումը;
- Պատրաստել կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները և ղեկավարությանը տրամադրել անհրաժեշտ այլ հաշվարկներ, հաշվետվություններ;
- Վարել, ստուգել և հետևել հաշվապահական հաշվառման իրականացման ընթացքին և կադրային գործերի վարմանը;
- Պահպանել ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման, ստուգման և պատրաստման կարգը;
- Իրականացնել հաշվապահական այլ գործառույթներ։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտներում;
- Գլխավոր հաշվապահի մասնագիտական պատրաստվածություն և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- ՀԾ հաշվապահ ծրագրի և MS Office ծրագրի գերազանց իմացություն;
- ՖՀՄՍ իմացություն;
- Հարկային օրենսդրության աշխատանքային գիտելիքներ;
- Աշխատանքային օրենսգրքի իմացություն;
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Թիմում աշխատելու և երրորդ անձանց հետ հաղորդակցվելու բարձր հմտություններ;
- Աշխատանքում ճկունություն։
APPLICATION PROCEDURES
: 
Բոլոր hետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
recruit@careercenter.am էլ․հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր Հաշվապահ»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.