JOB DESCRIPTION
: 
Երեմյան Փրոջեքթսը փնտրում է թեկնածու Ֆինանսական տնօրենի տեղակալի հաստիքի համար:
RESPONSIBILITIES
: 
- Համակարգել ֆինանսական պլանավորման, վերլուծական կանխատեսման և հաշվետվության գործընթացը;
- Կանոնակարգել Ֆինանսական հաշվառման հիմնական սկզբունքները (ակտիվների, պարտավորությունների հաշվառման, ծախսերի բաշխման, մաշվածքի հաշվառման և այլն);
- Կազմել ֆինանսական հաշվառման հաշվետվությունները (հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքերի մասին հաշվետվություն) և ներկայացնել հաշվետվություններ ֆինանսական բաժնի ղեկավարին;
- Տրամադրել խորհրդատվություն ֆինանսական ռիսկերի վերաբերյալ;
- Ապահովել հիմնական և շրջանառու միջոցների հաշվառման և գույքագրման ընթացակարգը;
- Կառավարել արդյունավետ բյուջետավորման գործընթացի ամբողջական փուլը;
- Կատարել ֆինանսական վերլուծություններ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում;
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների, հաշվապահության, ինքնարժեքի հաշվառման ոլորտում;
- Ռազմավարական մտածողություն;
- Արդյունավետ պլանավորման հմտություններ;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն;
- Պատասխանատվության զգացում;
- Հայկական ծրագրերի իմացություն;
- Հարկային և աշխատանքային օրենսդրության լավ իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV)
hr@yeremyanprojects.com էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ֆինանսական տնօրենի տեղակալ»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.