JOB DESCRIPTION
: 
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հելսինկյան ասոցիացիա և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է «Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» ծրագիրը, որի շրջանակներում փնտրվում է Արբիտրաժային կենտրոնի փորձագետ Հայաստանում արբիտրաժային կենտրոնի ստեղծման համար իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների տեխնիկական առաջադրանքներ կատարելու համար։
RESPONSIBILITIES
: 
- Իրականացնել արբիտրաժային կենտրոնի մոդելի` ստեղծման, գործունեության, կառուցվածքի, ֆինանսավորման աղբյուրների, գործերի քննության կարգի, արբիտրների ներգրավման, ընտրության, նշանակման և կենտրոնի ստեղծման ու գործունեության համար անհրաժեշտ այլ հարցերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, ուսումնասիրությունների հիման վրա վերոնշյալ հարցերի լուծման համար անհրաժեշտ քայլերի և գործողությունների մշակում;
- Մշակել արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը և գործունեությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը (արբիտրաժային կենտրոնի հիմնադրմանը, կառուցվածքին, կառավարմանը, գործունեության կարգին, արբիտրների ընտրությանը և նշանակմանը, շահերի բախմանը, գործերի քննության, բաշխման կանոններ, այդ թվում՝ էլեկտրոնային և պարզեցված կամ արագացված վարույթի եղանակով, կենտրոնի գործունեության և գործերի քննության համար անհրաժեշտ այլ իրավական ակտեր);
- Իրականացնել գործող օրենսդրությունում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտերի նախագծերի մշակում՝ ուղղված արբիտրաժի միջոցով վեճերի լուծման արդյունավետության բարձրացմանը, արբիտրաժի միջոցով վեճերի լուծման խթանմանը, ինչպես նաև արբիտրաժային կենտրոնի պատշաճ և արդյունավետ գործունեության ապահովմանը;
- Իրականացնել արբիտրաժային կենտրոնում արբիտրների ներգրավման, կենտրոնի շահառուների շրջանակը մեծացնելուն, արբիտրաժային կենտրոնի ճանաչելիության բարձրացմանն ուղղված գործողությունների շրջանակի ուրվագծում;
- Ըստ անհրաժեշտության՝ կազմակերպել հանդիպումներ և (կամ) մասնակցել;
- Իրականացնել առաջարկությունների և դիտողությունների հիման վրա ներկայացված փաթեթների լրամշակում;
- Իրականացնել լրամշակման արդյունքում իրավական ակտերի նախագծի ամբողջական փաթեթի և ամփոփ զեկույցի ներկայացում։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Մագիստրի կոչում կամ համարժեք իրավագիտության, հասարակական գիտությունների կամ որևէ այլ հարակից ոլորտում;
- Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ արբիտրաժի վերաբերյալ ծրագրերում և նախագծերում, իրավական հետազոտություններում և վերլուծություններում;
- Նորմատիվ իրավական ակտերի մշակման փորձառություն;
- Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ կարճաժամկետ խորհրդատվությունների ձևով աշխատաքային փորձը կդիտվի առավելություն;
- Վերլուծական և հետազոտական գերազանց հմտություններ;
- Գերազանց հաղորդակցման հմտություններ (խոսակցական և գրավոր);
- Միջանձնային լավ հմտություններ և թիմային աշխատելու ունակություն;
- Անգլերենի գերազանց իմացություն (ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր);
- Առաջնահերթություններ սահմանելու և ժամանակն արդյունավետ կառավարելու ունակություն։
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց հայտերն ուղարկել Անահիտ Խաչատրյանին՝
akhachatryan@epfound.am էլ. հասցով, մինչև 05 օգոստոսի, 2020 թ.` նամակի վերնագրում նշելով («Arbitration centre experts»): Հարցերի դեպքում զանգահարել (+37491) 501027 հեռախոսահամարին:
Պահանջվող փաստաթղթեր.
- Կազմակերպության մասին (եթե առկա է) տեղեկություն, ներգրավված անձանց ինքնակենսագրություն (CV);
- Մոտիվացիոն նամակ;
- Ծրագրին առնչվող նախկին աշխատանքային գործունեության մասին ապացույցներ (իրավական կարծիք, հետազոտական աշխատանք և այլն);
- Ֆինանսական առաջարկ։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ABOUT
: 
Ստորև ներկայացվում է կատարման ենթակա (նախատեսվող) առաջադրանքի համառոտ նկարագիրը.
- Արբիտրաժային կենտրոնի մոդելի ստեղծման, գործունեության, կառուցվածքի, ֆինանսավորման աղբյուրների, գործերի քննության կարգի, արբիտրների ներգրավման, ընտրության, նշանակման և կենտրոնի ստեղծման ու գործունեության համար անհրաժեշտ այլ հարցերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն;
- Ուսումնասիրությունների հիման վրա վերոնշյալ հարցերի լուծման համար անհրաժեշտ քայլերի և գործողությունների մշակում;
- Արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը և գործունեությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում (արբիտրաժային կենտրոնի հիմնադրմանը, կառուցվածքին, կառավարմանը, գործունեության կարգին, արբիտրների ընտրությանը և նշանակմանը, շահերի բախմանը, գործերի քննության, բաշխման կանոններ, այդ թվում՝ էլեկտրոնային և պարզեցված կամ արագացված վարույթի եղանակով, կենտրոնի գործունեության և գործերի քննության համար անհրաժեշտ այլ իրավական ակտեր);
- Արբիտրաժային կենտրոնում արբիտրների ներգրավման, կենտրոնի շահառուների շրջանակը մեծացնելուն, արբիտրաժային կենտրոնի ճանաչելիության բարձրացմանն ուղղված գործողությունների շրջանակի ուրվագծում;
- Ըստ անհրաժեշտության` հանդիպումների կազմակերպում և (կամ) մասնակցություն ԵՀՀ մասնագետների, Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իրավական ակտերի նախագծերին առնչվող հարցեր;
- Առաջարկությունների և դիտողությունների հիման վրա իրավական ակտերի նախագծերի լրամշակում;
- Լրամշակման արդյունքում իրավական ակտերի նախագծի ամբողջական փաթեթի և ամփոփ զեկույցի ներկայացում:
ATTACHMENTS:
TOR_Arbitration_Moj_23July_2020 (002).docx - Հայաստանում Արբիտրաժային կենտրոնի ստեղծման համար իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ