JOB DESCRIPTION
: 
Հետազոտությունը պետք է արտացոլի.
- Ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև ներկայացնի առաջարկություւններ նրա բարելավման համար;
- ԱՀՈՒ ուսուցման ծրագրերի իրականացման համար հնարավոր ֆինանսավորման մեխանիզմների դիտարկում և առաջարկի ներկայացում;
- Հյուրընկալող ընկերություններում ԱՀՈՒ ուսուցման արդյունավետ կազմակերպման և դրա արդյունքների գնահատման համակարգի ուսումնասիրություն;
- ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների և ձեռնարկություններում մենթորների մոտ ԱՀՈՒ ուսուցման համար անհրաժեշտ հմտությունների և գիտելիքների ձևավորման համակարգի մշակում;
- ԱՀՈՒ ուսուցման իրականացման մշտադիտարկման համակարգի ուսումնասիրություն, բացերի վերհանում և բարելավում;
- Համապատասխան առաջարկությունների և եզրակացությունների ներկայացում՝ հաշվի առնելով վերը նշված գործողությունները:
RESPONSIBILITIES
: 
- Մշակել և ներկայացնել աշխատանքի կազմակերպման պլան;
- Մշակել և ներկայացնել համապատասխան հարցաթերթ ծրագրի թիրախային խմբերի հարցման նպատակով;
- Մշակել և ներկայացնել համապատասխան առաջարկություններ ու եզրակացություններ` ներառելով բոլոր մշակված մեխանիզմներն ու մոդելները;
- Ներկայացնել վերջնական հաշվետվություն անհրաժեշտ գործողությունների ավարտից 5 աշխատանքային օրվա ընթացքում (հայերեն կամ անգլերեն լեզվով) էլեկտրոնային և տպած տարբերակով (ներառյալ կատարված աշխատանքի մոտեցումների նկարագրությունը և մեթոդաբանությունը):
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Հայաստանի ՄԿՈՒ ոլորտի առաջնախնդիրների, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված կրթական չափորոշիչների լավ իմացություն;
- ԱՀՈՒ մոդելի մոտեցումների տիրապետում;
- Հաղորդակցման հմտություններ;
- Հայերեն լեզվի լավ իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։
APPLICATION PROCEDURES
: 
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչ վերջնաժամկետը իրենց ինքնակենսագրականը (CV) (ոչ ավելին, քան 2 էջ) և լրացրած կից ֆինանսական առաջարկն ուղարկել ծրագրի ղեկավար՝ Լիլիթ Հովհաննիսյանին
l.hovhannisyan@sdaoffice.com էլ. հասցեին՝ վերնագրում նշելով «Աշխատանքի Վրա Հիմնված Ուսուցման Մոդելի Գնահատման Փորձագետ»:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ATTACHMENTS:
TOR for Expert WBL_Arm.doc - TOR
EU_Fin Proposal_Expert_WBL_Arm.doc - Fin proposal
ABOUT COMPANY
: 
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հիմնական նպատակն է իրականացնել նորարարական մասնակցային գործառնական ծրագրեր, բարձրակարգ մասնագիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ, անցկացնել դասընթացներ, սեմինարներ, գործարար և իրավաբանական խորհրդատվություն, համագործակցություն/ փորձի փոխանակում և այլն: