TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
Թել-Սել ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահի, որը կիրականացնի ընկերության հաշվապահական փաստաթղթերի համապատասխան ձևակերպումները, կզբաղվի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, ինչպես նաև գործընկերների հետ հաշվարկների և մնացորդների ճշգրտմամբ։ Հաշվապահը հաշվետու է լինելու Ընկերության գլխավոր հաշվապահին։
RESPONSIBILITIES
: 
- Իրականացնել համապատասխան հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում;
- Կատարել դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում;
- Ստուգել առանձին ծախսային ուղղությունների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ճշտությունը;
- Իրականացնել կատարված հաշվապահական գրանցումների հիման վրա գործընկերների հետ հաշվարկների և մնացորդների փոխադարձ ստուգումը, այդ թվում՝ բանավոր (հեռախոսազանգով);
- Հաշվապահական ծրագրում ապահովել ստացված ծառայությունների գծով հաշիվների և այլ գործառնությունների ստուգում;
- Անհրաժեշտության դեպքում կատարել գլխավոր հաշվապահի այլ հանձնարարություններ։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում;
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- ՀԾ 7 և E-invoicing ծրագրերի իմացություն;
- Excel ծրագրի լավ իմացություն;
- ՀԾ Բանկ համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Ժամանակային սուղ պայմաններում միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատելու ճկունություն;
- Մեծ ռիթմիկ թիմին ինտեգրվելու պատրաստակամություն;
- Գործընկերների հետ հաճախակի շփման և խնդիրների լուծման պատրասատակամություն;
- Աշխատանքի էթիկական բարձր չափորոշիչների պահպանում՝ ազնվություն, նվիրվածություն, պատասխանատվություն և գաղտնիության պահպանում:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV)
career@telcell.am էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»): Կազմակերպությունը շնորհակալ է հետաքրքրված բոլոր անձանց, այնուամենայնիվ՝ հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.