JOB DESCRIPTION
: 
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը ՔՈԱՖ Սմարթ Չինարենի Ծրագրավարի հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը տիրապետում է չինարենին և հաճույքով այն կդասավանդի երեխաներին, մոտիվացված է և պատրաստ աճելու արագ զարգացող միջավայրում: Լավագուն թեկնածուն կմիանա ՔՈԱՖ Սմարթ ծրագրերի թիմին և կաշխատի ՔՈԱՖ Սմարթ ծրագրերի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։
RESPONSIBILITIES
: 
ՔՈԱՖ Սմարթ Չինարենի Ծրագրավարն իրականացնելու է հետևյալ գործառույթները՝
- Ուսուցանել HSK 1-2 մակարդակները առնվազն 5 խումբ ուսանողների;
- Պատրաստել և ըստ պահանջի վերանայել ամենօրյա ուսումնական պլանը, դասի պլանը, ուսումնական նյութերը, վարժությունները և թեստերը;
- Գնահատել ուսանողների առաջադրանքները; մասնակիցներին տեղեկացնել դասապրոցեսի պահանջների, գնահատման մեխանիզմների և հաճախության պահանջների մասին;
- Մշակել և ձգտել յուրաքանչյուր մասնակցի անհատական ուսումնական նպատակների իրականացմանը;
- Օգտագործել դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման տարբեր տեխնիկաներ;
- Ներդնել նոր մեթոդներ, նորարարական տեխնիկաներ, որոնք նպաստում են մասնակիցների աշխատաշուկա և համալսարան ընդունելությանը;
- Աջակցել մասնակիցների ակադեմիական տարբեր պահանջները բավարարող լրացուցիչ ուսումնական նյութերի պատրաստման հարցում;
- Արդյունավետ աշխատել բազմաբնույթ խմբերում, կարողանալ ձևավորել մտածողների, ստեղծարարների, գաղափարները զարգացնողների և իրականացնողների խմբեր;
- Նպաստել անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող աշխատանքային և ուսումնական միջավայրի ստեղծմանը:
REQUIRED QUALIFICATIONS
: 
Հիմնադրամն ակնկալում է թեկնածուի լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ նա պետք է ունենա հետևյալ գիտելիքներն ու հմտությունները՝
- Բարձրագույն կրթություն կամ դասավանդման փորձ չինարենի ոլորտում;
- Առնվազն HSK 4-րդ մակարդակի հավաստագրի կամ համապատասխան արդյունքով այլընտրանքային թեստի արդյունքի ներկայություն;
- Կրթության ոլորտում փորձ և երեխաների հետ աշխատելու կարողություն;
- Գերազանց հաղորդակցության և հանրային խոսքի հմտություններ;
- Հայերենի իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է;
- Պատասխանատվության բարձր զգացում և գերազանց կազմակերպչական հմտություններ;
- Ծանրաբեռնված գրաֆիկում արդյունավետ աշխատելու հմտություն;
- Թիմում արդյունավետ աշխատելու հմտություն;
- Նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու և դրանք որպես վերլուծական գործիք օգտագործելու հմտություն;
- Շարունակական կրթության գաղափարի կրող:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել հետևյալ հղումով՝
https://coaf.bamboohr.com/jobs/view.php?id=24&source=aWQ9OA%3D%3D: Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ADDITIONAL NOTES
: 
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի նրա թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: ՔՈԱՖ-ը փնտրում է թիմակիցներ, որոնք օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։ Կազմակերպությունն առաջարկում է՝
- Մրցակցային աշխատավարձ;
- Առողջության ապահովագրություն;
- 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր;
- Մասնագիտական աճի հնարավորություններ;
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի;
- Կատարողականի բոնուս: