TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու հաշվապահ՝ իր թիմին միանալու համար։
RESPONSIBILITIES
: 
- Կազմել հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ;
- Կատարել աշխատավարձի հաշվարկ;
- Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում;
- Դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր;
- Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները;
- Իրականացնել պետական մարմինների հետ աշխատանքը։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Առնվազն 3 տարվա հաշվապահական փորձ; համանման ոլորտի փորձը ցանկալի է;
- Հարկային օրենսդրության իմացություն, հաշվապահական ստանդարտների իմացություն;
- MS Office, Excel, E-invoicing, ՀԾ ծրագրերի իմացություն;
- Ուշադրություն, կենտրոնանալու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Սթրեսակայունություն;
- Արագ և լարված ռիթմով աշխատելու ունակություն;
- Հաշվապահության բնագավառում ճանաչված որակավորման առկայությունը ցանկալի է։
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը
recruitment@yeremyanprojects.com էլ. փոստին` նամակի թեմա դաշտում նշելով «Հաշվապահ_YP»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ABOUT COMPANY
: 
Երեմյան Փրոջեքթսը ներկայացնում է «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք հետևել հղմանը՝
http://yeremyanproject.com/ :