TERM
: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION
: 
ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության Ինստիտուտի Հայաստանի Կենսաբազմազանության Տեղեկատվական և Կրթական Կենտրոնը (Էկոկենտրոն) փնտրում է Էքսկուրսավար՝ իր թիմին միանալու համար:
RESPONSIBILITIES
: 
- Վարել էկոկենտրոնի ցուցահանդեսները, կենդանի հավաքածուների էքսկուրսիաները տարբեր հասակի այցելուների համար և տեխնիկական աջակցություն ցուցաբերել աշխատանքային սեմինարների վարողներին;
- Աջակցել այցելուների համակարգողին էքսկուրսիոն խմբերի և աշխատանքային սեմինարների (workshops) ժամանակացույցի կազմակերպման գործում;
- Օժանդակություն ցուցաբերել այցելուների համակարգողին կենտրոնի կայքի և սոցիալական ցանցերում էջերի թարմացման գործում:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն բնագիտական կրթություն;
- Նույն բնագավարառում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի և անգլերենի իմացությունը խրախուսվում է;
- Համակարգչից և համացանցից օգտվելու տարրական գիտելիքներ;
- Տարբեր տարիքային խմբերի այցելուների հետ բարձր ծանրաբեռնվածության ռեժիմով աշխատելու պատրաստակամություն;
- Ինքնազարգանալու և նորը սովորելու պատրաստակամություն;
- Հաղորդակցության գերազանց հմտություններ;
- Համակարգված աշխատելու ունակություն և պարտաճանաչություն;
- Տեղեկատվությունը յուրաքանչյուր տարիքային խմբին հասկանալի կերպով մատուցելու ունակություն:
APPLICATION PROCEDURES
: 
Բոլոր հետաքրքրված անձինք, որոնք համապատասխանում են պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV/ resume)
botanyinst@sci.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («էքսկուրսավար»): Ընտրված թեկնածուները պարտադիր կանցնեն 2 շաբաթ տևողությամբ անվճար նախապատրաստական դասընթաց:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ADDITIONAL NOTES
: 
Տվյալ աշխատանքի նկարագրությունը ընդգրկում է հիմնական առաջադրանքները: Այլ առաջադրանքները կարող են նշանակվել նաև ըստ անհրաժեշտության` կազմակերպության կարիքների համապատասխան: