TERM
: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION
: 
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) փնտրում է բարձրագույն կրթությամբ և ծրագրերի համակարգման փորձառությամբ մասնագետի՝ հիմնադրամի Լոռու և Տավուշի մարզի Սմարթ սենյակների (Մեծ Այրում՝ Լոռու մարզ, Կոթի, Այգեհովիտ, Վազաշեն՝ Տավուշի մարզ) աշխատանքը համակարգելու համար։
RESPONSIBILITIES
: 
Թեկնածուն կմիանա ՔՈԱՖ Սմարթ ծրագրերի թիմին և կաշխատի ՔՈԱՖ Սմարթ ծրագրերի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։ Կազմակերպությունն ակնկալում է, որ թեկնածուն կներդնի իր լավագույն որակները և որ մասնավորապես կիրականացնի հետևյալ գործառույթները՝
- Իրականացնել Սմարթ սենյակների ծրագրային և գործառնական աշխատանքների համակարգում, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների ուղղորդում, ուսումնական պլանի իրականցման վերահսկում, շահառուների հաշվառում, ծրագրային մշտադիտարկում և այլն;
- Համագործակցել համայնքային և մարզային ՏԻՄ և այլ նշանակության կառույցների հետ;
- Վերահսկել Սմարթ սենյակների կրթակարգի իրականացումը՝ շահառուների իրազեկվածության և ներգրավման ապահովմամբ, ծրագրի ազդեցության պարբերական չափմամբ;
- Պահպանել սերտ համագործակցություն ոլորտի փորձագետների հետ կրթակարգի ծրագրերում նորարարական մոտեցումների ներդրման ու բովանդակային հարստացման նպատակով;
- Իրականացնել սենյակների գույքի, նյութատեխնիկական կազմի պահպանություն, թարմացում և արդյունավետ օգտագործում;
- Իրականացնել անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող աշխատանքային և ուսումնական միջավայրի խթանում սենյակներում։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Աշխատանքային փորձ նախագծերի համակարգման/ կառավարման ոլորտում;
- Ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթության ոլորտում ծրագրերի իրականացման փորձ;
- Արդյունավետ հաղորդակցության և թիմային աշխատանքի առաջնորդման հմտություններ;
- Գրավոր և խոսակցական հայերենի և անգլերենի գերազանց իմացություն; ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Վարորդական իրավունք (ցանկալի է սեփական փոխադրամիջոցի առկայություն);
- Պատասխանատվության և հաշվետվողականության բարձր զգացում;
- Նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու և դրանք որպես վերլուծական գործիք օգտագործելու հմտություն;
- Անկախ և ծանրաբեռնված գրաֆիկով արդյունավետ աշխատելու հմտություն;
- Շարունակական կրթության գաղափարի կրող անձնավորություն։
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել հետևյալ հղումով՝
https://bit.ly/3nRkgV7։ Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ADDITIONAL NOTES
: 
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի ՔՈԱՖ-ի թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Ընկերությունը փնտրում է թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՔՈԱՖ-ն առաջարկում է՝
- Մրցակցային աշխատավարձ;
- Առողջության ապահովագրություն;
- 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր;
- Մասնագիտական աճի հնարավորություններ;
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի;
- Կատարողականի բոնուս;
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ABOUT COMPANY
: 
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները: 2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է Սմարթ նախաձեռնություններ: Սմարթ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ Սմարթ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: ՔՈԱՖ Սմարթ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։