JOB DESCRIPTION
: 
Երեմյան Խոհարարական Արվեստի և Հյուրընկալության Ակադեմիան փնտրում է Շեֆ Հրուշակագործ/ Դասավանդողի։
RESPONSIBILITIES
: 
- Մշակել ակադեմիայի կողմից իրականացվող hրուշակագործության դասընթացների ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը;
- Մշակել ծրագրերի ուսումնամեթոդական գործունեությանը վերաբերող փաստաթղթային ձևանմուշներ;
- Իրականացնել գործնական պարապմունքների համար նախատեսված աշխատանքները;
- Կատարել դասընթացների գործնական պարապմունքների համար անհրաժեշտ մթերքների, սարքավորումների պատվերները;
- Վարել մթերքների, սարքավորումների և ուսումնական նյութերի պահեստավորման, պահպանման օգտագործման հաշվետվությունները;
- Հետևել խոհանոցի սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը;
- Վարել վարպետաց-դասեր և կարճաժամկետ սիրողական դասընթացներ՝ համաձայն սահմաված ժամանակացույցի;
- Մասնագիտական կրթական ծրագրերի կատարելագործման, զարգացման և որակի ապահովման ուղղությամբ մշակել համապատասխան առաջարկություններ և ներկայացնել ուսումնական ծրագրերի ղեկավարին;
- Ապահովել ուսանողների և շրջանավարտների հետ հետադարձ կապը;
- Յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո ներկայացնել ամփոփ և գործունեության վերաբերյալ՝ տարեկան հաշվետվություններ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Առնվազն 4 տարվա շեֆ հրուշակագործի փորձ;
- Դասավանդման փորձ;
- Միջանձնային հարաբերություններ ձևավորելու և պահպանելու հմտություն;
- Ստեղծագործ միտք;
- Թիմ համակարգելու գերազանց ունակություն;
- Հետևողականություն։
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@yeremyanprojects.com էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Շեֆ Հրուշակագործ/ Դասավանդող»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ABOUT COMPANY
: 
Երեմյան Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի առաքելությունն է տեղական և միջազգային աշխատաշուկայի համար կադրերի պատրաստումը, տաղանդների բացահայտումն ու զարգացումը: