TERM
: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION
: 
ԱԳԲԱ Լիզինգ ՎԿ ՓԲԸ փնտրում է ակտիվ և նպատակասլաց Ապահովագրության և գույքերի կառավարման բաժնի մասնագետի, որը կկատարի լիզինգով տրամադրված գույքերի ապահովագրություն, գրանցում, գնահատում և մոնիթորինգ։
RESPONSIBILITIES
: 
- Հաճախորդներին տրամադրել տեղեկատվության ապահովագրության, ապահովագրական պայմանագրի, ապահովագրության գծով առաջացող պարտավորությունների մասին;
- Ապահովագրական գումարների վճարման համար դուրս գրել փոխանցման հաշիվներ և ծանուցել հաճախորդներին;
- Իրականացնել ապահովագրական վճարումների մոնիթորինգ;
- Ապահովագրական փոխհատուցում ստանալու համար կազմել և տրամադրել լիազորագրեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր;
- Կազմել ապահովագրության գծով հաշվետվություններ;
- Ստուգել ապահովագրական ընկերությունների կողմից տրված փաստաթղթերը;
- Գույքահարկի վճարման համար դուրս գրել հաշիվներ, ծանուցել հաճախորդներին;
- Իրականացնել լիզինգով տրամադրված գույքերի հաշվառում և հաշվառումից հանում, պետական գրանցում;
- Տրամադրել մասնագիտական եզրակացություններ;
- Կազմակերպել լիզինգի առարկաների անկախ գնահատող ընկերության կողմից գնահատման գործընթացը;
- Կատարել գլխավոր տնօրենի և անմիջական ղեկավարի կողմից տրված աշխատանքային հանձնարարականներ։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ճշգրիտ գիտությունների ոլորտում;
- Վերլուծական հմտություններ;
- MS Office փաթեթի իմացություն;
- Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Լարված պայմաններում աշխատելու ունակություն;
- Վարորդական իրավունքի առկայություն;
- Հայերենի գերազանց իմացություն; անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
APPLICATION PROCEDURES
: 
Նշված պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող անձինք կարող են բեռնել աշխատանքի ընդունվել ցանկացողների համար դիմումի նմուշը, լրացնել և ուղարկել
arpine.hovhannisyan@acba.am էլ. հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը («Ապահովագրության և գույքերի կառավարման բաժնի մասնագետ»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ATTACHMENTS:
Աշխատանքի ընդունման դիմումի նմուշ.doc - Աշխատանքի ընդունման դիմումի նմուշ