JOB DESCRIPTION
: 
Երեմյան Փրոջեքթսը փնտրում է Խմբագիր/ թարգմանչի, ով կհամալրի իրենց թիմը։
RESPONSIBILITIES
: 
- Պատասխանատու լինել հայերեն, անգլերեն և ռուսերեն հրապարակումների բովանդակության և բարձր որակի համար;
- Իրականացնել խմբագրական և սրբագրական աշխատանքներ հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով;
- Ստուգել ընկերության անունից հրապարակվող տեքստային նյութերի փաստային, քերականական, ուղղագրական, ոճական ճշգրտությունը;
- Վարել նամակագրություն հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով սոցիալական մեդիա հարթակներում;
- Կատարել այլ խմբագրական աշխատանքներ՝ ըստ անհրաժեշտության;
- Մասնակցել թիմում ծրագրման, կազմակերպչական զարգացման աշխատանքներին։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Մագիստրոսի կամ համարժեք կոչում` լրագրության, լեզուների կամ հարակից այլ ոլորտում;
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ;
- Գրելու, խմբագրելու հմտություններ;
- Գրասենյակային ծրագրերի հետ աշխատելու, համակարգչային գերազանց հմտություններ;
- Սեղմ վերջնաժամկետներով, դինամիկ, փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն։
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել
hr@yeremyanprojects.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Խմբագիր/ Թարգմանիչ»։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.