JOB DESCRIPTION
: 
Նուեվա Վիստա ներգնա զբոսաշրջային ընկերությունը փնտրում է Ներգնա զբոսաշրջային արդյունքի կառավարիչ, որը կազմակերպության տնօրենի անմիջական ղեկավարությամբ պատասխանատու է ֆրանսախոս երկրներում Նուեվա Վիստա զբոսաշրջային ընկերության ներգնա տուր փաթեթների կառավարման և Հայաստանում դրանց իրականացման համար։
RESPONSIBILITIES
: 
- Նախապատրաստել և տնօրենի թույլտվությունն ստանալուց հետո իրականացնել մարկետինգային հետազոտություններ և այլ անհրաճեշտ գործողություններ թիրախային երկրներում «Նուեվա Վիստա»-ի տուրիստական արդյունքների և փաթեթների առաջխաղացման և վաճառքների ծավալների ընդլայնման համար;
- Իրականացնել անհրաժեշտ քայլեր Ֆրանսախոս երկրներում գործընկերների հետ կապերի ստեղծման, ամրապնդման և ընդլայնման համար՝ ներառյալ ամենօրյա հաղորդակցությունները;
- Աջակցել Հայաստանում տարբեր տիպի ուղևորությունների զբոսաշրջային փաթեթների կազմանը;
- Առաջարկել կազմված զբոսաշրջային փաթեթները արտասահմանյան գործընկերներին՝ մանրամասնորեն ներկայացնելով փաթեթում առկա բոլոր ծառայությունների առանձնահատկությունները;
- Օգնել կազմելու ուղևորության հետ կապված փաստաթղթերը՝ ներառյալ պայմանագիր գործընկերների հետ, ծառայությունների մատուցման հաշիվ, պայմանագիր ՀՀ-ում ծառայություններ մատուցող գործընկերների հետ, նրանց կողմից տրվող հաշիվների և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր՝ կապված տուր օպերատորի և տուրիստական գործակալի գործունեության հետ;
- Կատարել Ֆրանսաախոս երկրներում վաճառված զբոսաշրջային փաթեթների իրականացման ամբողջական կառավարումն ու վերահսկողությունը։ Ինչպես նաև, կանոնավոր կերպով հետևել, որ կազմակերպության հաճախորդների սպասարկումը ծառայություն մատուցողների կողմից լինի ըստ կնքված պայմանագրի և ծառայությունների մատուցման որակի նկատմամբ «Նուեվա Վիստա» կազմակերպության պահանջներին համապատասխան;
- Ներկայացնել հաշվետվություն կազմակերպության տնօրենին յուրաքանչյուր զբոսաշրջային փաթեթի վաճառքի, ուղևորության ընթացքի և ավարտից հետո;
- Կազմակերպել մատուցվող տուրիստական ծառայությունների վերաբերյալ հաճախորդների կարծիքի հետազոտությունները, ծառայությունների որակի և մրցունակության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն (հումանիտար, տուրիզմ, բիզնես կամ տնտեսագիտական);
- Մարքետինգի կամ բիզնեսի կառավարման բնագավառներում մասնագիտական որակավորումը ցանկալի է;
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ՝ ներգնա տուրիզմի կամ բիզնեսի, վաճառքի կառավարման կամ մարքետինգի ոլորտներում;
- Հայերեն և Ֆրանսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերենի աշխատանքային մակարդակի իմացություն; ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Սեղմ վերջնաժամկետներում և դինամիկ միջավայրերում աշխատելու ունակություններ;
- Համակարգչային գրասենյակային ծրագրերի հետ աշխատելու հմտություններ։
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
anna@nuevavista.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը «Ներգնա զբոսաշրջային արդյունքի կառավարիչ – Ֆրանսիա և Ֆրանսախոս երկրներ»։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ATTACHMENTS:
Vacancy Announcement - Product and Tour Manager for Francophone countries.docx - Հայտարարության անգլերեն տարբերակ