TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածու, որը պատասխանատու կլինի ստորև նշված պարտականությունները կատարելու համար:
RESPONSIBILITIES
: 
- Կազմել և մշակել պայմանագրերի օրինակելի ձևեր;
- Կազմել իրավական եզրակացությունների նախագծեր;
- Ուսումնասիրել, քննարկել և կազմել Բանկի հաճախորդների գրավոր դիմում-բողոքներին պատասխան գրությունները;
- Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն Բանկի բոլոր ստորաբաժանումներին;
- Կատարել վարկային փաթեթների ուսումնասիրություն;
- Տրամադրել տեղեկատվություններ և հաշվետվություններ;
- Իրականացնել Բանկի ներքին իրավական ակտերով նախատեսված պահանջների իրականացման հսկողություն և պահպանում;
- Մասնակցել բաժնի աշխատանքներին առնչվող իրավական ակտերի մշակման գործընթացին:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Աշխատանքային փորձ ֆինանսական/ բանկային ոլորտում;
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն;
- Բանկային օրենսդրության իմացություն;
- Վերլուծական մտածողություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն;
- Կատարողական ցուցանիշների ապահովման ունակություն;
- Թվային մտածողություն;
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում;
- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք, որոնց գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, կարող են լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել
hr@idbank.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Իրավաբանական Վարչության Ընդհանուր Իրավախորհրդատվության և Կորպորատիվ Քարտուղարության Բաժնի Առաջատար Մասնագետ»)։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ADDITIONAL NOTES
: 
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն ընտրված թեկնածուին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ: