JOB DESCRIPTION
: 
Պահանջվում է դեղագետ/ դեղագործ «Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունում բժշկական ներկայացուցիչ աշխատելու համար: Թեկնածուն պետք է պարտադիր ունենա դեղատնային աշխատանքի փորձ:
RESPONSIBILITIES
: 
- Կատարել այցելություններ բժշկական կենտրոններ և դեղատներ՝ կազմակերպության արտադրանքի մասին տեղեկատվության տրամադրման նպատակով;
- Կատարել գործուղումներ ՀՀ մարզեր;
- Իրականացնել այցելությունների արդյունքում հավաքագրված տվյալների վերլուծություն, առաջարկների ներկայացում;
- Իրականացնել կազմակերպության մարքեթինգային արշավների առաջխաղացմանն ուղղված գործողություններ;
- Կատարել ամսական նախանշված թիրախների և էֆեկտիվության հիմնական ցուցանիշները;
- Կազմել և տնօրինությանը ներկայացնել վաճառքի արդյուքների վերաբերյալ հաշվետվություններ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն;
- Համապատասխան աշխատանքային փորձ դեղագործական ընկերությունում; վաճառքի հմտությունների գերազանց տիրապետում;
- Համակարգչային գիտելիքներ` հատկապես MS Excel, PowerPoint, Word ծրագրերի տիրապետում;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետումը կդիտվի որպես առավելություն;
- Պատասխանատվության բարձր զգացում, բանակցելու գերազանց հմտություններ;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
- Վերլուծական մտածողություն;
- Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նկարով (CV)
hr@gigafarm.ru էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բժշկական ներկայացուցիչ»): Թեկնածուի նկարի առկայությունը ռեզյումեին կից պարտադիր է:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Մրցակցային