TERM
: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION
: 
Տրիոսոֆթ ընկերությունը փնտրում է մասնագետ՝ իրականացնելու հանրային սննդի և հյուրանոցների կառավարման համակարգչային ծրագրերի շահագործման խորհրդատվություն:
RESPONSIBILITIES
: 
- Իրականացնել Տրիոսոֆթ ընկերության կողմից մշակված համակարգչային ծրագրերի ուսուցում, տեղակայում հաճախորդի համակարգիչներում (Installation) և դրանց կարգաբերում;
- Իրականացնել հաճախորդի կողմից համակարգչային ծրագրի շահագործման ընթացքում ծագած հարցերի վերլուծություն և խորհրդատվություն հեռախոսազանգով, առցանց կամ հանդիպման միջոցով;
- Տրամադրել համակարգչային ծրագրում հաճախորդի բիզնես գործառույթների մոդելավորման խորհրդատվություն;
- Կատարել համակարգչային ծրագրի զարգացման առաջարկների վերլուծություն և ամփոփում:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն;
- Հանրային սննդի և հյուրանոցային ոլորտում աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Համակարգչային ծրագրերից օգտվելու հմտություններ;
- Մաթեմատիկական բազային գիտելիքներ (դպրոցական ծրագիր);
- Հաղորդակցման հմտություններ;
- Սթրեսակայունություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Վարորդական իրավունքը և մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկեն իրենց ինքնակենսագրականը
job@triosoft.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բիզնես Ավտոմատացման Խորհրդատու»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ADDITIONAL NOTES
: 
Աշխատակիցների ուսուցումը և վերապատրաստումը կիրականացվի կազմակերպության կողմից:
ABOUT COMPANY
: 
«Տրիոսոֆթ» ՍՊԸ ավելի քան 15 տարի զբաղվում է սննդի օբյեկտների (ռեստորաններ, սրճարաններ և այլն) և հյուրանոցների ծրագրային ապահովման մշակմամբ: