JOB DESCRIPTION
: 
Ռազմավարական Զարգացման Գործակալություն (ՌԶԳ) ՀԿ փնտրում է Փորձագետ, որը «Տվյալների վերլուծություն» թեմայով կմշակի նոր կարճաժամկետ դասընթացի մոդուլ՝ 36 դասընթացային օրվա, օրական 1.5 ժամ տևողությամբ դասընթաց անցկացնելու համար: Դասընթացի բովանդակությունը պետք է միտված լինի աշխատաշուկայի պահանջարկին, գործնական գիտելիքներ մատուցի մասնակիցներին, տրամադրի բոլոր անհրաժեշտ թվային գործիքները և բավարար լինի՝ նրանց (ինքնա)զբաղվածությունն ապահովելու համար: Այն պետք է մշակվի տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում տվյալների վերլուծաբան մասնագետի նկատմամբ ունեցած պահանջներին համապատասխան:
RESPONSIBILITIES
: 
- Հատկորոշել աշխատաշուկայում պահանջվող մասնագիտական հատուկ հմտություններն ու հնարավորությունները;
- Մշակել ուսումնական նյութերը, և տեսական և գործնական մասերի ժամանակացույցը, բաշխել ժամաքանակները;
- Մշակել դասընթացի մոդուլի նախնական տարբերակը և հաստատել համակարգող թիմի հետ;
- Վերջնականացնել դասընթացի մոդուլը:
Դասընթացի մոդուլը կարող է ներառել հետևյալ թեմաները, սակայն չսահմանափակվել դրանցով՝
- Տվյալների վերլուծության հիմունքներ;
- Big Data ներածություն;
- Աշխատանք տվյալների աղբյուրների հետ;
- Տվյալների հավաքագրման և վերլուծության գործիքներ;
- Տվյալների վերլուծություն և հաշվետվություն:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տեղեկատվական տեխնոլոգիաների կամ այլ հարակից ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային/ դասավանդման և դասընթացային նյութերի պատրաստման փորձ համապատասխան ոլորտում;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն;
- Գրելու վարժ հմտություններ;
- Հաղորդակցման հմտություններ:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված թեկնածուներին պետք է ներկայացնեն․
- Ինքնակենսագրական (CV);
- Վերոգրյալ ծառայությունները կատարելու համար պահանջվող որակավորումը և համապատասխան փորձը հավաստող տեղեկություններ;
- Աշխատանքի իրականացման առաջարկ:
Հայտադիմումի ամբողջական փաթեթը խնդրում ենք ուղարկել
n.abrahamyan@sdaoffice.com էլ․ հասցեին մինչ վերջնաժամկետի ավարտը` նամակի վերնագրում նշելով «Տվյալների վերլուծություն․ փորձագետ»:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ATTACHMENTS:
ToR_Helvetas_Expert-LA.DOCX - Աշխատանքի նկարագիր
ABOUT COMPANY
: 
«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ը զարգացման հայկական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2002 թվականին` նպատակ ունենալով նպաստել երկրում սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նրա հիմնական նպատակն է` իրականացնել նորարարական մասնակցային գործառնական ծրագրեր, բարձրակարգ մասնագիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ, անցկացնել դասընթացներ, սեմինարներ, գործարար և իրավաբանական խորհրդատվություն, համագործակցություն/ փորձի փոխանակում և այլն: Կազմակերպությունը գյուղատնտեսության և համայնքների զարգացման ծրագրեր է իրականացնում 2003 թվականից Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ավելի քան 200 համայնքներում: ՌԶԳ-ն գործում է որպես զարգացման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություն, ինչպես նաև որպես գործարար խորհրդատվական ծառայություններ տրամադրող կազմակերպություն: