JOB DESCRIPTION
: 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է Գեղարվեստական Ղեկավար։
RESPONSIBILITIES
: 
- Ղեկավարել Ընկերության ռեստորանների երաժշտական անձնակազմի աշխատանքը;
- Իրականացնել Արտ-միջոցառումների անցկացման պլանների կազմում եւ համակարգում;
- Կատարել սպառողների նախասիրությունների գնահատում և առաջարկել համապատասխան ծրագրեր;
- Պատասխանատու լինել ընդունված որոշումների հետեւանքների համար;
- Միջոցառումների նախապատրաստման ընթացքում ապահովել գույքի արդյունավետ օգտագործում;
- Իրականացնել ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ծախսերի նախնական գնահատում:
- Իրականացնել անհրաժեշտ անձնակազմի ներգրավում և ընտրություն;
- Վերահսկել և ղեկավարել Արտ-միջոցառումների իրականացման ընթացքը և ներկայացնելառաջարկներ ձեռնարկության հետագա զարգացման համար;
- Ըստ անհրաժեշտության տեղեկացնել ղեկավարությանը իր պարտականությունների շրջանակներում մատուցվող ծառայությունների թերությունների եւ դրանց վերացման համար իրականացվող աշխատանքների մասին;
- Պատասխանատու լինել ստեղծագործական գաղափարի իրագործման որակի համար:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ;
- Ղեկավարման փորձ;
- Ժամանցի կազմակերպման եւ սպառողների վրա ազդեցություն գործելու համակարգի կիրառում;
- Արտ-միջոցառումների կազմակերպման սկզբունքների լիարժեք տիրապետում;
- Պատասխանատվության մեծ զգացում;
- Հետևողականություն;
- Ազնվություն;
- Խոսքի մշակույթ, էթիկայի կանոների տիրապետում և կիրառում:
APPLICATION PROCEDURES
: 
Համապատասխան թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել
hr@yeremyanprojects.com էլ. հասցեին՝ վերնագրելով «Գեղարվեստական Ղեկավար»:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.