JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը Հիփոթեքային Վարկավորման Բաժնի Մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
RESPONSIBILITIES
: 
- Տրամադրել խորհրդատվություն հիփոթեքային վարկերի գործընթացի վերաբերյալ;
- Հաճախորդների ներգրավում;
- Հայտերի ընդունում և վարկունակության գնահատում;
- Գրավի առարկայի ընտրություն և ուսումնասիրում;
- Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում;
- Հաճախորդների վճարումներին հետևում:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես հիփոթեքային վարկերի գծով մասնագետ;
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն;
- MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն;
- Միջազգային որակավորումները դիտարկում են որպես զգալի առավելություն;
- Հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Վերլուծական ճկուն միտք;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով
cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով "Հիփոթեքային Վարկավորման Բաժնի Մասնագետ": Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ADDITIONAL NOTES
: 
Էվոկաբանկն առաջարկում է՝
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս;
- Ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում;
- Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն;
- Թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ: