JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը փնտրում է գանձապահ իր թիմին միանալու համար: Աշխատանքի վայր՝ Գլխամասային գրասենյակ:
RESPONSIBILITIES
: 
- Իրականացնել հաճախորդների սպասարկում;
- Ընդունված սահմանաչափերով օպերատոր-գանձապահներին արժեքներ տրամադրել և ընդունել;
- Կատարել խոշոր գումարների դրամարկղային սպասարկում;
- Կազմակերպել աշխատանքները ինկասացիոն ծառայության հետ;
- Ստուգել կատարված գործառնությունների վերաբերյալ փաստաթղթերը։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում` հաճախորդների սպասարկման ոլորտում;
- Կանխիկի հետ աշխատանքային փորձ;
- ՀՀ բանկային օրենսդրության գերազանց իմացություն;
- ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն;
- Հաղորդակցման գերազանց հմտություն, գրագետ խոսք;
- Հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ;
- Ուշադրություն մանրուքներին;
- Ճնշման տակ աշխատելու և սթրեսային իրավիճակները կառավարելու կարողություն;
- Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գանձապահ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ADDITIONAL NOTES
: 
Միացի'ր Էվոկաբանկի թիմին և ստացի'ր.
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս;
- Ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում;
- Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն;
- Թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ: