TERM
: 
Երեկոյան հերթափոխ (երկուշաբթի - շաբաթ, 18:00-00:00)
JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը փնտրում է օնլայն սպասարկման մասնագետ (երեկոյան հերթափոխ), որը ձգտում է գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Աշխատանքի վայր` Երևան, Կիևյան 14/3:
RESPONSIBILITIES
: 
- Մշակել օնլայն համակարգերի միջոցով հաճախորդների կողմից ներկայացված դիմումները;
- Իրականացնել արագ դրամական փոխանցումների համակարգերով գործընթացներ;
- Իրականացնել Բանկի կողմից ներդրված օնլայն այլ ծառայությունների մատուցման գործընթացներ;
- Պատասխանել օնլայն համակարգերի միջոցով հաճախորդների կողմից ներկայացված նամակներին;
- Օնլայն համակարգերի հետ կապված ցանկացած խնդիր/ հարց առաջանալու դեպքում կապ հաստատել հաճախորդի հետ և հարթել առաջացած խնդիրները;
- Հաճախորդի կողմից սխալ հաղորդագրությունների ներկայացման դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ գործարքը ենթակա է մերժման` կապ հաստատել հաճախորդի հետ և ներկայացնել գործարքի մերժման մանրամասները:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում;
- ՀՀ բանկային օրենսդրության լավ իմացություն;
- MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն;
- Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, գրագետ խոսք;
- Վերլուծական ճկուն միտք;
- Հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ;
- Արագ սովորելու ցանկություն և ունակություն;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Օնլայն սպասարկման մասնագետ (երեկոյան հերթափոխ)»:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ADDITIONAL NOTES
: 
Միացի'ր Էվոկաբանկի թիմին և ստացի'ր.
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս;
- Ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում;
- Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն;
- Թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ: