JOB DESCRIPTION
: 
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածու, որը պատասխանատու կլինի ստորև նշված պարտականությունները կատարելու համար:
RESPONSIBILITIES
: 
- Ներգրավել ՓՄՁ հաճախորդներ;
- Վարել ՓՄՁ հաճախորդների ներգրավման տվյալների բազաները;
- Իրականացնել հաճախորդների պորտֆելի սպասարկում և տրամադրել խորհրդատվություն;
- Իրականացնել հաճախորդից բոլոր պրոդուկտների ստացվելիք եկամտաբերության հաշվարկ (օրինակ` տրամադրվելիք վարկից, փոխանցումներից, ՊՈՍ տերմինալից, հաշիվներից և այլնից ստացվող եկամուտներ);
- Իրականացնել հարցումներ վարկային ռեգիստրից՝ համաձայն ներքին և նորմատիվ իրավական ակտերի;
- Բաժնի աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկներ ներկայացնել;
- Մասնակցել բաժնի աշխատանքներին առնչվող իրավական ակտերի մշակման գործընթացին։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձ ֆինանսական/ բանկային ոլորտում;
- Համակարգչային գիտելիքներ;
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն;
- Բանկային օրենսդրության իմացություն;
- Վերլուծական մտածողություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն; անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն:
APPLICATION PROCEDURES
: 
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել
hr@idbank.am էլ. փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («ՓՄՁ Հաճախորդների Հետ Աշխատանքների Առաջատար Մենեջեր»)։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ATTACHMENTS:
ID Bank Application Form.zip - Դիմում-հայտ