TERM
: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION
: 
«Արեգի» ընկերությունը փնտրում է շուկայի զարգացման պատասխանատու/ պրեսելլեր, որը պատասխանատու կլինի ընկերության արտադրանքի վաճառքի խթանման և ընդլայման համար:
RESPONSIBILITIES
: 
- Կազմակերպել Ընկերության արտադրանքի մեծածախ եւ մանրածախ վաճառքները;
- Ապահովել նոր հաճախորդների ներգրավվածությունը;
- Վարել կոմերցիոն բանակցություններ՝ ելնելով Ընկերության շահերից;
- Համաձայնեցնել աշխատանքի պայմանները պոտենցյալ հաճախորդների հետ, ձեւակերպել և կնքել պայմանագրեր;
- Պարբերաբար այցելել վաճառակետեր;
- Իրականացնել վաճառակետերում ապրանքների ներկայացվածության, հագեցվածության և դասավորվածության ապահովման գործընթացը;
- Իրականացնել ապրանքների վաճառքի խթանմանն ուղղված ակցիաներ;
- Ընդունել և ձևակերպել պատվերներ;
- Կատարել շուկայի և մրցակցային ընկերությունների ուսումնասիրություն՝ առևտրային կետերի ճիշտ գնահատում;
- Իրականացնել մերչանդայզինգ;
- Նպաստել վաճառքի ծավալների ավելացմանը;
- Ապահովել կցված տարածքների արդյունավետ ծածկույթ;
- Վարել և թարմացնել հաճախորդների բազան;
- Ապահովել Ընկերության արտադրանքի պատշաճ ներկայացվածությունը վաճառակետերում;
- Ուսումնասիրել սպառողների կողմից արտադրանքի նկատմամբ բողոքները, պահանջները եւ բավարարվածության աստիճանը;
- Միջոցներ ձեռնարկել ապահովելու իրացված ապրանքների դիմաց վճարների ժամանակին ստանալը;
- Ուսումնասիրել վաճառքների վրա ազդող գործոնների, վաճառքների աճի ու նվազման պատճառները:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն;
- 3 տարվա աշխատանքային փորձ մանրամեծածախ առևտրի ոլորտում;
- Սեփական մեքենայի առկայություն;
- Համակարգչային գիտելիքներ;
- Վաճառքի հմտություններ;
- Պատասխանատվության զգացում;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ;
- Կոնֆլիկտների կառավարման և խնդիրների լուծման հմտություններ;
- Օտար լեզուների իմացությունը ցանկալի է:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@aregi.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Զարգացման Պատասխանատու/ Պրեսելլեր»)։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.