TERM
: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION
: 
«Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ փնտրում է անվտանգության տեսուչ: Անվտանգության տեսուչի պարտականությունները ներառում են պահնորդական ծառայության իրականացում Գարաժ Մաստերս Մոլի ստանդարտ աշխատանքային ընթացակարգերով սահմանված կարգով և Անվտանգության ծառայության պետի կողմից սահմանված ռոտացիոն պլանի կատարում։ Ծառայությունը ներառում է բազմաթիվ պարտականություններ և առաջադրանքներ, այդ թվում՝ հետիոտն պահնորդություն, տեսահսկում, հրդեհային ահազանգերի արձագանքում և հրդեհաշիջման աշխատանքներ, ինչպես նաև մուտքի վերահսկման համակարգի գործառույթներ։ Անվտանգության տեսուչի գործառույթներից են՝ Գարաժ Մաստերս Մոլի աշխատողների, գույքի, և համբավի պաշտպանությունը, ինչպես նաև արդյունավետ արձագանքումը արտակարգ իրավիճակներին։ Անվտանգության աշխատակիցը պետք է ունենա բավականաչափ փորձ և լինի հուսալի ու շփվող անձնավորություն։
RESPONSIBILITIES
: 
- Կիրառել Գարաժ Մաստերս Մոլի քաղաքականությունն ու ընթացակարգերը մոլի տեղամասում, ապահովել տարածքի անվտանգությունը և զեկուցել Անվտանգության ծառայության պետին;
- Կատարել իր պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում պարեկային շրջայցեր՝ ուշադրություն դարձնելով դռներին, պատուհաններին, պարագծի սահմաններում գտնվող պաշտպանության ու անվտանգության տեխնիկական համակարգերին;
- Կանխել գողությունների փորձերը և հետևել ապրանքների ստուգման ընթացակարգերին;
- Հրդեհների վերահսկման պարտականությունները ներառում են հակահրդեհային ահազանգման համակարգի մշտադիտարկում;
- Գրավոր և բանավոր զեկուցել Անվտանգության ծառայության պետին օրական կտրվածքով;
- Զեկուցել Անվտանգության ծառայության պետին հերթափոխի ընթացքում գրանցված բոլոր կասկածելի գործողությունների մասին;
- Վարել ամեն տեսակի պատահարների գրանցամատյան;
- Համալրել տեսահսկման, հրդեհների արձագանքման, մուտքի վերահսկման, հեռախոսային և ռադիոկապի վերահսկման սենյակը;
- Աջակցել Անվտանգության ծառայության պետին և ղեկավարությանը անվտանգությանը վերաբերող հարցերում:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Անվտանգության պաշտոններում կամ զինված ուժերում/ ոստիկանությունում աշխատելու փորձ;
- Շփման հմտություններ;
- Բավարար համակարգչային գիտելիքներ;
- Սահմանված ժամկետներում աշխատանքը կատարելու կարողություն;
- Ներկայանալի արտաքին;
- Անվտանգության օրենքների և տեխնիկական անվտանգության կանոնների ընդհանուր իմացություն;
- Ֆիզիկական լավ վիճակ;
- Պատասխանատվություն, վստահելիություն և լարված պայմաններում աշխատելու կարողություն;
- Կոլեկտիվում աշխատելու պատրաստակամություն;
- Բծախնդրություն, ճշտապահություն և կազմակերպվածություն;
- Հիմնական անվտանգության խնդիրները/ պատահարները նկատելու և ուղղելու կարողություն, ինչպես նաև դրանց մասին անմիջապես զեկուցելու կարողություն;
- Հայերենի լավ իմացություն։
APPLICATION PROCEDURES
: 
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV)
career@autogroup.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Անվտանգության տեսուչ»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
OPEN TO/ ELIGIBILITY CRITERIA
: 
Կարող են դիմել և՛ տղամարդիկ, և՛ կանայք: