TERM
: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION
: 
«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերությանը հարկավոր է փորձառու ավագ հաշվապահ՝ իր թիմին միանալու համար։
RESPONSIBILITIES
: 
- Վարել հաշվապահական հաշվառում, ժամանակին կազմել հաշվետվություններ և ներկայացնել համապատասխան մարմիններին;
- Կազմակերպել և համակարգել ընթացիկ հաշվապահական աշխատանքները;
- Իրականացնել հաճախորդների դեբիտորների և կրեդիտորների հաշվառում;
- Կազմել և ներկայացնել հարկային բոլոր տեսակի հաշվետվություններ, այդ թվում՝ ներմուծման և արտահանման հայտարարգերի կազմում, վիճակագրական հաշվետվությունների ներկայացում;
- Կատարել գլխավոր հաշվապահի կողմից տրվող այլ հանձնարարություններ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- 1C և Exel ծրագրերի լավ իմացություն;
- E-invoising և Tax Service ծրագրերով աշխատելու փորձ;
- Հարկային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն և կիրառելու փորձ;
- Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն;
- Պլանավորման ունակություն;
- Համակարգված աշխատելու կարողություն;
- Թիմում աշխատելու կարողություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
proshyan-lilya@mail.ru Էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ավագ հաշվապահ»)։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
350,000 - 400,000 (առանց հարկերի)
ABOUT COMPANY
: 
1885 թվականից կոնյակի գործարանը գործարկվել է Պռոշյան գյուղում։ Ներկայիս արտադրամասերը բացվել են 1980-ական թվականներին` որպես Հայկական ԽՍՀ պետական ձեռնարկություն Երևանի հյուսիսարևմտյան ծայրամասում։ Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը 1996 թվականին սեփականաշնորհվել է։
Հայկական կոնյակը գործարանի հիմնական արտադրանքն է, որը ստացվում է Արարատյան դաշտի բերրի խաղողից։ Գործարանն ունի նաև մի շարք այլ ապրանքներ, այդ թվում`գինի, մրգային գինի, օղի և պահածոյացված սնունդ։ Ընկերությունն արտադրում է նաև կոնյակների հուշանվերների մեծ հավաքածու։ Արտադրությունն ամբողջովին հիմնված է իտալական տեխնոլոգիայի վրա։
Գործարանի արտադրանքը մշտապես արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Լատվիա, Բելառուս, Լիտվա, Վրաստան, Գերմանիա, Էստոնիա, ԱՄՆ, Հունաստան, Լեհաստան, Իսրայել, Հարավային Կորեա, Ղազախստան և Տաջիկստան
Բացի Երևանում տեղակայված գլխավոր գործարանը, ընկերությունը գործարկում է նաև Պռոշյան-Այգեստան գինու գործարանը Արմավիրի մարզի Այգեստան և Պռոշյան գյուղերում։ Սակայն ամբողջ շշալցման գործընթացը տեղի է ունենում Երևանում գտնվող հիմնական գործարանում։