JOB DESCRIPTION
: 
Երեմյան Ֆարմը աշխատանքի է հրավիրում գյուղատնտեսների Տաշիր քաղաքում գտնվող ֆերմայում աշխատելու համար։
RESPONSIBILITIES
: 
- Պլանավորել և կազմակերպել հողագործական աշխատանքները;
- Ուսումնասիրել և կիրառել դաշտային մշակաբույսերի մշակման լավագույն մեթոդներ;
- Մշակել և ներդնել վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի տեխնոլոգիաներ;
- Պլանավորել և կազմակերպել ագրոտեխնիկական միջոցառումներ՝ ուղղված հողի բերրիության բարելավմանը և մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը;
- Ստեղծել արտադրական պլաններ` մշակաբույսերի տնկման, ցանքսի ու քանակների վերաբերյալ, մշակել պարարտանյութերի պատրաստման և կիրառման միջոցառումներ;
- Գտնել բույսերի սերմերի և պարարտանյութերի ձեռքբերման համար լավագույն ուղիներ;
- Վերահսկել սերմերի նախապատրաստական աշխատանքները;
- Ստեղծել օրացուցային ժամանակացույցեր՝ մշակաբույսերի խնամքի համար;
- Վերահսկել բերքի հավաքման, պահեստավորման վայրեր տեղափոխման և պահպանման գործընթացը;
- Պատրաստել հաշվետվություններ, մշակել հողագործության տարեկան աշխատանքային պլան և ծախսեր:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Գյուղատնտեսության գերազանց գիտելիքներ և հմտություններ;
- Արդյունավետ հաղորդակցության հմտություններ;
- Ռիսկերի կառավարման գիտելիքներ;
- Հաշվետվություններ կազմելու գիտելիքներ:
APPLICATION PROCEDURES
: 
Դիմելու համար կարող եք զանգահարել 095-044-818, կամ ուղարկել ձեր ինքնակենսագրականը
hr.agro@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գյուղատնտես»)։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.