JOB DESCRIPTION
: 
Երեմյան Ֆարմը աշխատանքի է հրավիրում մեխանիզացիաների շահագործման ղեկավարի։
RESPONSIBILITIES
: 
- Պլանավորել և կազմակերպել գյուղ․ մեխանիզացիաների և տրանսպորտների աշխատանքները;
- Հաշվարկել ֆերմերային տնտեսության համար տրանսպորտային միջոցների անհրաժեշտ քանակի և շահագործման, վերանորոգման և պահեստամասերի ծախսերը և ձևակերպել պատվերները;
- Մշակել նորմատիվներ մեխանիզացիանների և տրանսպորտային միջոցների ռացիոնալ օգտագործման համար;
- Վերահսկել բեռնման և բեռնաթափման, մեխանիզացիայի շահագործման ընթացքում աշախատանքի կատարումը՝ համաձայն հաստատված նորմատիվների;
- Վերահսկել աշխատակիցների արտադրողականությունը, կարգապահական, անվտանգության և հակահրդեհային կանոնների պահպանումը;
- Վերահսկել բեռնափոխադրման գործունեությունը՝ համաձայն հաստատված ընթացակարգերի;
- Ներդնել անձնակազմի ինտեգրման, վերապատրաստման և ատեստավորման գործընթացներ;
- Վարել համապատասխան փաստաթղթեր և ներկայացնել ամսական հաշվետվություններ՝ ծախսերի, կատարած աշխատանքի և խնդիրների վերաբերյալ ;
- Պլանավորել տարեկան բյուջեն և վերահսկել բյուջեի արդյունավետ կատարումը, մշակել տարեկան աշխատանքային պլանը:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն մասնագտական կրթություն;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Առաջնորդության և կառավարման հմտություններ;
- Հարաբերություններ կառուցելու և բանակցություններ վարելու հմտություններ;
- Ռիսկերի կառավարման գիտելիքներ;
- Ժամանակի կառավարման հմտություն:
APPLICATION PROCEDURES
: 
Դիմելու համար կարող եք զանգահարել 095-044-818 կամ ուղարկել ձեր ինքնակենսագրականը
hr.agro@yeremyanprojects.com էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մեխանիզացիաների շահագործման ղեկավար»)։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.