JOB DESCRIPTION
: 
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (ՀԱՊՀ) հետ համատեղ հայտարարում են պրակտիկայի անցկացման հնարավորություն ՀԱՊՀ բակալավրիատի վերջին կուրսի, մագիստրատուրայի, պաշտպանության շուրջ աշխատող ուսանողների, ինչպես նաև 2020-2022թ. ավարտած շրջանավարտների համար։
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի էներգետիկայի բնագավառում 12 շաբաթ տևողությամբ պրակտիկ աշխատանքային փորձ ձեռք բերելու, այդ թվում՝
- Վերականգնվող էներգետիկայի և Էներգաարդյունավետության պիլոտային նախագծերի մշակման և իրականացման;
- Էներգաարդյունավետության ծրագրերի մշակման;
- Էլեկտրաէներգետիկական շուկայի վերլուծության;
- Շուկայի ազատականացման փորձի վերլուծության;
- Շուկայի ազատականացման վրա տարածաշրջանային էներգետիկ առևտրի ազդեցության ու Հայաստանի էներգետիկայի բնագավառի համար պոտենցիալ օգուտների ուսումնասիրության;
- էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ այցելելու;
- Մասնագիտական զարգացման և Հայաստանի էներգետիկայի բնագավառի մուտք գործելու վերաբերյալ խորհրդատվության;
- Էներգետիկայի բնագավառի թեմաներով այլ դասընթացների մասնակցության հնարավորություններ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- ՀԱՊՀ-ի վերջին կուրսի բակալավրիատի, մագիստրատուրայի, պաշտպանության շուրջ աշխատող ուսանող կամ 2020-2022թ. ավարտած շրջանավարտ;
- Էներգետիկ ճարտարագիտություն, տնտեսագիտություն, բիզնեսի կամ այլ համապատասխան բնագավառում ուսումնառություն;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ;
- Հայերենի լավ իմացություն;
- Ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ;
- Համակարգչի, ներառյալ Microsoft Office ծրագրերի իմացություն;
- Երևանի կենտրոնում տեղակայված Հայաստանի էներգետիկ անվտանգության գրասենյակում աշխատելու հնարավորություն։
Շատ ցանկալի, բայց ոչ պահանջվող որակավորումներ.
- Բարձր ակադեմիական առաջադիմություն, որն արտացոլված է միջին որակական գնահատականում (ՄՈԳ);
- Նախկինում պրակտիկայի կամ աշխատանքային փորձի առկայություն էներգետիկայի բնագավառում;
- Անգլերենի լավ իմացություն;
- Մեծ հետաքրքրվածություն էներգետիկայի, ներառյալ, վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության բնագավառներում և էլեկտրաէներգետիկական շուկայում։
APPLICATION PROCEDURES
: 
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 31 պատշաճ կերպով լրացնել այս հայտադիմումը -
https://forms.office.com/r/0N3yzHe0nR : Եթե ունեք հարցեր, խնդրում ենք ուղղել դրանք
ESA@tetratech.com էլ. հասցեով։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.