JOB DESCRIPTION: 
Էվոկաբանկը փնտրում է խնդրահարույց վարկերի վերադարձման մասնագետ Երևանում և ՀՀ մարզերում: Լավագույն թեկնածուն ձգտում է գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:
RESPONSIBILITIES: 
- Վարկային պարտավորությունների կատարման նպատակով կապ հաստատել և բանակցել հաճախորդների հետ;
- Այցելել խնդրահարույց հաճախորդներին` ըստ հասցեների;
- Հաճախորդների հետ հետադարձ կապ պահպանել և անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել;
- Իրականացնել հաճախորդների վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված այլ միջոցառումներ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում, ԴԱՀԿ ծառայությունում, իրավապահ մարմիններում կամ անվտանգության ոլորտում;
- Հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ;
- Ստրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ֆիզիկական պատրաստվածություն;
- Վարորդական իրավունքի և սեփական ավտոմեքենայի առկայություն;
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evoca.am էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով «Խնդրահարույց վարկերի վերադարձման մասնագետ Երևանում և ՀՀ մարզերում»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Աշխատանքի վայր` Էվոկաբանկ, ք. Երևան, ք. Վանաձոր:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Մրցակցային, առավելություններով լի փաթեթ:
ADDITIONAL NOTES: 
Էվոկաբանկն առաջարկում է՝
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս, ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում: