TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար:
RESPONSIBILITIES
: 
- Բանկի բաժնետերերի Ժողովի, Խորհրդի նիստերի կազմակերպում;
- Բանկի Խորհրդին կից կոմիտեների նիստերի կազմակերպում;
- Վերը նշված մարմինների նիստերի օրակարգերի, ծանուցագրերի, արձանագրությունների կազմում;
- Նշված նիստերի շրջանակներում պահանջվող կամ ներկայացվող նյութերի հավաքագրում, ամբողջականության և պահանջվող ձևաչափին համապատասխանության ստուգում ըստ սահմանված ժամկետների;
- Բանկի կորպորատիվ կառավարման հարցերով Խորհրդի նախագահի հանձնարարությունների կատարում:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձը նշված ոլորտում կդիտվի որպես առավելություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Անկախ աշխատելու ունակություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Համակարգչային գիտելիքներ;
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ, միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու հմտություն;
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում;
- Լարված գրաֆիկով աշխատելու կարողություն:
APPLICATION PROCEDURES
: 
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, ապա խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել
hr@idbank.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ADDITIONAL NOTES
: 
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: