JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը Ներքին Ֆինանսական դիտարկումների մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
RESPONSIBILITIES
: 
- Ձևավորել, մշակել և Բանկի անունից ԿԲ ներկայացնել պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունները;
- ՀՀ Կենտրոնական բանկի հարցումների հիման վրա պատրաստել հարցումների պատասխաններ և կազմակերպել իրականացվող գործարքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը;
- Պատասխանել ՓԼ/ԱՖ ոլորտին առնչվող տեղական ու միջազգային ֆինանական կառույցների ուղարկված հարցումներին և հարցաշարերին;
- Կատարել հաճախորդների կողմից կատարվող գործարքների ուսումնասիրություն (պարզեցված, պատշաճ և հավելյալ) և անհրաժեշտության դեպքում ուղարկել հարցումներ Բանկի համապատասխան ստորաբաժանումներին;
- Կատարել Բանկի ՀԾ Բանկ համակարգում գործող «սև ցուցակների» թարմացում և իրականացնել վերահսկում գործարքի մասնակից անձանց վավերապայմանների համընկնման մասով;
- Մշակել հաշվետվությունների տեսակներ և ձևեր` հաճախորդների գործառնությունների ընթացիկ մոնիթորինգի և վերլուծության անցկացման համար:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
բանկում կամ ֆինանսական համակարգում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես Ներքին ֆինանսական դիտարկումների կամ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում;
- ՓԼ/ԱՖ օրենքների, ինչպես նաև ԿԲ իրավական ակտերի, Միջազգային ՓԼԱՖ օրենսդրության, Միջազգային համաձայնագրերի գերազանց իմացություն;
- MS Office ծրագրի խորացված իմացություն;
- AML ոլորտում միջազգային որակավորումների առկայություն (CAMS);
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն;
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Ներքին ֆինանսական Դիտարկումների Մասնագետ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ADDITIONAL NOTES
: 
Էվոկաբանկն առաջարկում է՝
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս;
- Ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում;
- Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն;
- Թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ: