Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Փրկարարական Գույքի Ձեռքբերման Տեխնիկական Առաջադրանք
This announcement  has been retrieved
Company: HEKS-EPER
Location: Yerevan, Armenia
Deadline: 17 Նոյեմբերի 2025թ., ժամը՝ 18:00

COMPETITION TYPE: 

Տեխնիկական Առաջադրանք

DETAIL DESCRIPTION: 


Ընդհանուր ակնարկ՝
ՀԵԿՍ-ԵՊԵՐ Հայաստանը ՄԱԿ ՓԳՀ ֆինանսավորմամբ իրականացնում է «Ապացուցահեն գնահատում՝ վաղ ազդարարման համակարգերի և համայնքների դիմակայունության վերաբերյալ՝ ուղղված Հայաստանում աղետների ռիսկի կառավարման բարելավմանը» ծրագիրը, որի նպատակն է նպաստել համայնքների դիմակայունության ամրապնդմանը պատրաստվածությանն ու արձագանքման կարողությունների զարգացմանը՝ հիմնվելով մասնակցային և ապացուցահեն գնահատման վրա։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի վեց մարզերում՝ Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ, Արարատ, Գեղարքունիք և Լոռի։
Ծրագրի շրջանակներում ՀԵԿՍ-ԵՊԵՐ Հայաստանը նպատակ ունի աջակցել թիրախային համայնքների կամավոր փրկարարական խմբերին՝ ապահովելով անհրաժեշտ գույք-սարքավորումներով և անհատական պաշտպանիչ միջոցներով՝ արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու համար։

Նպատակ՝
Այս առաջադրանքի նպատակն է մատակարարել ստանդարտացված փրկարարական սարքավորումներ։ Սարքավորումները կնպաստեն գործող տեղական կամավորական խմբերի պատրաստվածության մակարդակի բարձրացմանը՝ ապահովելով անվտանգություն արտակարգ իրավիճակների, որոնողափրկարարական գործողությունների և աղետներին արձագանքման ընթացքում։
Հատուկ նպատակ՝
- Մատակարարել հուսալի, հավաստագրված փրկարարական տեխնիկա և անձնական պաշտպանական միջոցներ, որոնք համապատասխանում են միջազգային անվտանգության չափանիշներին։
- Ապահովել, որ բոլոր մատակարարված սարքավորումները համապատասխանեն Հայաստանի տեղանքին և կլիմայական պայմաններին։

Արդյունք՝
- Բոլոր նշված սարքավորումների ամբողջական մատակարարում և տեղափոխում։
- Արտադրողի տվյալաթերթերի և որակի/համապատասխանության վկայականների տրամադրում։
- Ընդունման հանձնման ակտ՝ երեք կողմերի ստորագրությամբ։
- Բոլոր ապրանքների երաշխիքային վկայականներ (առնվազն 12 ամիս՝ սկսած մատակարարման օրվանից)։

Տեխնիկական պահանջներ՝
- Բոլոր սարքավորումները պետք է համապատասխանեն ԵՄ/ISO անվտանգության և արդյունավետության չափանիշներին։
- Ապրանքները պետք է հարմար լինեն բացօթյա և անբարենպաստ պայմաններում փրկարարական աշխատանքների իրականացման համար։

Աշխատանքների շրջանակ և Սարքավորումների ցանկը կարող եք տեսնել հավելվածի մեջ։

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց առաջարկները մինչև 2025թ. Նոյեմբերի 17-ը, ժամը՝ 18:00-ն ` հայտերը ուղարկելով Լուսինե Ժամհարյանի հետևյալ հասցեին՝ ******.**********@*********.***

Փաթեթը պետք է ներառի՝
- Կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն
- Ֆինանսական առաջարկ (առանց ԱԱՀ)
- Ներկայացուցչության կամ սպասարկման հավաստագիր

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ATTACHMENTS:

ATTACHMENTS ToR - ToR_rescue_equipment_Armenian.docx

ABOUT COMPANY: 

For more information about HEKS-EPER, please visit heks.ch