JOB DESCRIPTION: 
Շինարարական աշխատանքների աջակցության և համակարգման խորհրդատուն իրականացնում է ՀՀ ԱՆ «Առողջապահական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող և/ կամ համակարգվող ծրագրերի շրջանակներում շինարարական աշխատանքների համակարգում ու տեխնիկական աջակցություն, ներառյալ՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փուլում:
RESPONSIBILITIES: 
- Կազմել նախագծման աշխատանքների տեխնիկական առաջադրանքներ, նախագծերի ընթացքում իրականացնել վերահսկողություն;
- Ներկայացնել մասնագիտական դիրքորոշում;
- Իրականացնել բոլոր շինարարական և նախագծային ծրագրերի մոնիտորինգ;
- Հավաքագրել նախագծման աշխատանքների համար անհրաժեշտ ելակետային տվյալները;
- Մասնակցել նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքներին, ուսումնասիրել դրանք և վերջիններիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն;
- Ապահովել դիմում-հայտի պատրաստումը հաստատված նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու և շինարարության թույլտվություն տրամադրելու համար;
- Համակարգել շինարարական աշխատանքների, որակի տեխնիկական և հեղինակային հսկողությունների ծառայությունների մատուցման գործընթացները;
- Պատրաստել անհրաժեշտ գրությունների նախագծեր, դիմում-բողոքների գրավոր պարզաբանումներ, տեղեկանքներ և այլ հաշվետվություններ;
- Մասնակցել ոլորտային խնդիրների համատեղ քննարկումներին, ներկայացնել մասնագիտական դիրքորոշումներ, մատուցել մասնագիտական խորհրդատվություն;
- Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ, դրանց ընթացքում և ավարտելուց հետո ՀՀ օրենքով սահմանված կարգով համագործակցել շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների հետ;
- Իրականացնել պարբերական այցելություններ շինհրապարակներ;
- Համակարգչային ծրագրերի օգնությամբ կատարել կառուցվող կամ վերանորոգվող օբյեկտների և շրջակա տարածքների մոդելավորում հարթաչափ և եռաչափ մոդելներով;
- Մասնակցել բուժ. հաստատությունների տիպային նախագծերի մշակմանը, մասնավորապես` տալ հատակագծային լուծումներ, իրականացնել ճակատային հատվածների մշակում, շրջակա տարածքների, հիվանդանոցների կահավորման մոդելավորում և այլ;
- Նախապատրաստել ցուցադրական նյութեր/ էսքիզեր;
- Մասնակցել և աջակցել բնապահպանական և սոցիալական պլանների մշակման, աշխատողների անվտանգության կառավարման պլանների մշակման աշխատանքներին։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն՝ ճարտարապետության և շինարարության բնագավառում;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ քաղաքաշինության բնագավառում, հանրային կամ ծրագրերի իրականացման ոլորտներում, նախագծային կամ շին. աշխատանքների որակի տեխնիկական հսկողությամբ զբաղվող կազմակերպությունում;
- Աշխատանքային փորձը միջազգային կազմակերպություններում կդիտվի որպես առավելություն;
- MS Office, Outlook, Mulberry ծրագրերի գերազանց իմացություն; AvtoCAD, ArchiCAD և այլ շին․ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Մարդկանց հետ շփվելու լավ ունակություններ, ներառյալ` տարբեր մասնագետներին թիմային աշխատանքում ներառելու և համընդհանուր տեսակետ մշակելու նպատակով;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզվուների իմացությունը ցանկալի է:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքված անձինք, որոնց մասնագիտական տվյալները համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
info@healthpiu.am և
lawyer@healthpiu.am Էլ. հասցեներին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Շինարարական աշխատանքների աջակցության և համակարգման խորհրդատու»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.