TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն փնտրում է վարկային մասնագետ «Արտաշատ» մասնաճյուղի համար: Վարկային Մասնագետն իրականացնելու է պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում` վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով:
Աշխատանքը լինելու է Արտաշատի մասնաճյուղում, հաստիքի համար կարող են դիմել նաև Արարատի, Վեդիի, Եղեգնաձորի և շրջակա համայնքների համապատասխան թեկնածուները։
RESPONSIBILITIES
: 
- Վարկային հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում;
- Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում;
- Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ;
- Հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի վերլուծություն;
- Վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության, վճարունակության ևգրավի գնահատում;
- Վարկային կոմիտե վարկային գործերի ներկայացում;
- Վարկային փաթեթի ձևավորում և վարկերի տրամադրում;
- Տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բակալավրի կամ ավելի բարձր որակավորում;
- Թիմում աշխատելու ունակություն;
- ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում;
- ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է;
- Վարորդական իրավունքի առկայություն (մեքենա վարելու կարողությունը կդիտվի որպես առավելություն):
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի և վայրի անվանումը («Վարկային Մասնագետ,«Արտաշատ» մասնաճյուղ) կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը ներկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Պայմանական` կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։ Հետագայում այն ունենալու է ուղիղ կապ սպասարկվող վարկային պորտֆելի ծավալից և որակից։
ADDITIONAL NOTES
: 
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: