Աշխատանքի արդյունավետությունը կարևոր է ցանկացած բիզնեսի համար:
Այստեղ, մենք համատեղել ենք լավագույն 3 տեխնիկաները և կանոնները՝ բարձրացնելու ձեր արդյունավետությունն աշխատանքի մեջ:
Այս տարբերակները կիրառելի են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բարձրացնել ժամանակի կառավարման հմտությունները և հասնել մեծ արդյունքների իրենց աշխատանքում:
Պոմոդորոյի Տեխնիկա
Պոմոդորոյի տեխնիկան ստեղծվել է Ֆրանչեսկո Ցիրիլոյի կողմից: Այս տեխնիկան նպատակ ունի ավելի խելացի օգտագործելու ձեր աշխատաժամանակը: Տեխնիկան հետևյալն է. ձեր ընթացիկ նախագծի վրա աշխատելիս՝ ուշադրությունն ու կենտրոնացումը բարձրացնելու համար անհրաժեշտ է կարճ ընդմիջում կատարել յուրաքանչյուր 20-25 րոպեն մեկ: Այն նաև բարելավում է ձեր հիշողությունը և վերլուծության կարողությունը:
Պարետոյի Սկզբունք
Պարետոյի սկզբունքն ասում է, որ մեր գործունեության միայն 80%-ն է բերում 20% արդյունք, իսկ գործողությունների 20%-ը կարող է մեզ տալ 80% արդյունք: Այս կանոնը հայտնի է նաև որպես 80/20 անվանումով
Այս սկզբունքը նպատակ ունի պարզել այն 20% ջանքերը, որոնք կտան 80% արդյունք։:
Էյզենհաուերի Մատրիցա
Դուայթ Էյզենհաուերը ԱՄՆ 34-րդ նախագահն է։ Նա մշակել և օգտագործել է այս մատրիցան՝ ավելի արագ և հեշտ աշխատանքում առաջնահերթություն սահմանելու և որոշումներ կայացնելու համար:
Էյզենհաուերի մատրիցա ստեղծելու համար անհրաժեշտ է առաջադրանքները բաժանել հետևյալ սյունակների.
Կարևոր և Հրատապ
Այս սյունակի առաջադրանքները դուք պետք է կատարեք ՀԻՄԱ:
Կարևոր և Ոչ Հրատապ
Այս տեսակի առաջադրանքները անհրաժեշտ է գրի առնել ապագա անելիքների ցուցակում:
Ոչ Կարևոր և Հրատապ
Այստեղ անհրաժեշտ է հանձնարարեք առաջադրանքները այլ մարդկանց:
Ոչ Կարևոր և Ոչ Շտապ
Բոլոր առաջադրանքները, որոնք գտնվում են այս սյունակում, պարզապես Ջնջեք:
Ահա 3 լավագույն գործիքները, որոնք կբարձրացնեն ձեր արտադրողականությունը և աշխատունակությունը. Էյզենհաուերի մատրիցան, Պարետոյի սկզբունքը և Պոմոդորոյի տեխնիկան: