Կադրերի Թիմ, ի՞նչ է դա և ի՞նչ գործառույթ է այն իր վրա կրում:
Եկեք բացահայտենք վերոնշյալ կետերը քայլ առ քայլ.
Ի՞նչ է կադրերի թիմը
HR կամ Մարդկային ռեսուրսների թիմը բիզնես կառույցների ստորաբաժանում է, որի նպատակն է կազմակերպել և կառավարել կադրային գործընթացները ընկերությունների/կորպորացիաների համար:
Մարդկային ռեսուրսների բաժինը պատասխանատու է` անհրաժեշտ աշխատակազմի թեկնածուներին գտնելու և աշխատակիցների մասնագիտական հմտությունները զարգացնելու և վերապատրաստման գործընթացների կազմակերպման համար:
Ինչու՞ է HR-ը կարևոր
Այս բաժնի գործառույթը հավասարաչափ կարևոր է և՛ ընկերության, և՛ թափուր աշխատատեղի դիմորդի համար:
Ընկերության համար HR-ը կարևոր գործիք է՝ հուսալի թիմ ստեղծելու և բիզնեսի բոլոր նպատակներին արդյունավետ ձևով հասնելու համար:
Իսկ թափուր աշխատանքի դիմորդների համար HR-ը կամուրջ է դեպի ցանկալի պաշտոնը: Ինչո՞ւ։ Պատասխանը պարզ է, միայն HR -ի կողմից հաստատվելուց հետո դու կզբաղեցնես այն պաշտոնը, որի համար դիմել ես: Քանի որ, քո մասնագիտական գիտելիքներից և հմտություններից զատ գոյություն ունեն միջմարդկային էֆեկտիվ շփումների համար որակներ, որոնց առկայության դեպքում միայն դու կարող ես դառնալ այս կամ այն կազմակերպության թիմի մի մաս, իսկ բանիմաց և իր գործը տիրապետող HR մասնագետը ունակ է վերոնշյալ որակները տեսնելու:
Ի՞նչ պետք է իմանաք նախքան HR թիմի հետ հարցազրույցը
Այստեղ, մենք ունենք 2 խորհուրդ քեզ համար.
Նախ, ազնիվ եղիր քո CV-ում և Մոտիվացիոն Նամակում, քանի որ հմուտ HR մասնագետը շատ արագ կբացահայտի սուտը:
Երկրորդ, կատարիր հետազոտություն այն ընկերության վերաբերյալ, որտեղ դիմել ես և ստացել հացազրույցի հրավեր, որպեսզի ցույց տաս քո հետաքրքրությունը ընկերության հանդեպ, ինչպես նաև դա կընդգծի քո պատասխանատու լինելը իբրև մարդ, հավատա HR թիմը կգնահատի դա:
Եվ այսպիսով, HR թիմը ընկերության այն ենթակառույցն է, որի նպատակն է որակյալ կադրերով ապահովել կազմակերպությանը, որն էլ իր հերթին կնպաստի բիզնեսի աճին և զարգացմանը: