Խոսենք ղեկավար-աշխատակից հարաբերություններից

blog image

Խոսենք ղեկավար-աշխատակից հարաբերություններից🤔

Շփման մեջ ինչպիսի՞ սխալները կարող են հանգեցնել ղեկավարի հետ կոնֆլիկտի առաջացմանը։

Աշխատանքի առաջին օրվանից փորձել մտերմիկ կապ հաստատել ղեկավարի հետ և անցնել նրա ընկերների կատեգորիային՝ ձախողված ռազմավարություն է🚫

Պատճառները մի քանիսն են`

🔹️դուք գրեթե ոչինչ չգիտեք ղեկավարի մասին, որպես մարդու

🔹️անհնար է կանխագուշակել նախապես, թե ինչով կավարտվի ղեկավարի հետ չափազանց մտերիմ շփումը։

Ինչպե՞ս պահպանել առողջ հարաբերություններ🤔

🔹️նախքան ղեկավարի մոտ որևէ խնդրով գնալը, գտեք այդ խնդրի լուծման երկու-երեք տարբերակ. այդպես դուք ցույց կտաք ձեր ինքնուրույնությունն ու նախաձեռնողականությունը։

🔹️եթե ղեկավարը ցանկանում է քննարկել ինչ - որ որոշում ՝ նախապես հավաքեք տեղեկատվություն և բոլոր այն տվյալները, որոնք կարող են օգտակար լինել և ազդել քննարկման արդյունքի վրա։

🔹️մի դժգոհեք. այո, դա այնքան պարզ է։ դժգոհելու և բողոքելու փոխարեն փնտրեք հնարավորություններ և փորձեք ցանկացած իրավիճակում դրականը տեսնել։

🔹️հաշվետվություն ներկայացրեք ընթացիկ ամսվա աշխատանքի վերաբերյալ` ընդգծեք Ձեր ունեցած հաջողությունները։

Ներկայացրեք հաջորդ ամսվա աշխատանքային պլանը։

🔹️մի մոռացեք, որ ղեկավարը նախևառաջ մարդ է😇  Նա ճիշտ այնպես, ինչպես դուք, կարող է ճնշված, նյարդայնացած, հոգնած լինել😐

🔹️մի քննարկեք ղեկավարի անձնական կյանքը գործընկերների հետ☝🏻

Դե իսկ եթե ձեր հարաբերություններն արդեն վատ են ղեկավարի հետ, ապա դուք գիտեք, թե որտեղ նոր աշխատանք փնտրել😉🤞

www.careercenter.am

Վերջին անգամ թարմացվել է Նոյեմբեր 08, 2023 08:52
Կիսվել