Աշխատաշուկայի Տենդենցներ - Ուսուցում

blog image

Այսուհետ ձեզ ներկայացնելու ենք նաև աշխատաշուկայի տենդենցները🤩

Այսօր կխոսենք Ուսուցման մասին📝

Ամբողջ աշխարհի փորձագետները համակարծիք են մեկ մտքի շուրջ՝ ուսուցումը գլխավոր տենդենցն է։ Եվ դա երկու պատճառ ունի՝

1. ցանկացած փոփոխություն անհնար է առանց նոր պայմաններին հարմարվելու, իսկ հարմարվողությունը հենց ուսուցումն է👌🏻

2. մեր շուրջը ավելի ու ավելի քիչ բաներ են մնում, որոնք աշխատում են առանց տեխնոլոգիաների, հենց դրանք էլ առաջին հերթին պետք է սովորել🙌🏻

Ուսուցումը ցանկացած ընկերության աշխատանքային գործընթացի անբաժանելի մասն է։

Աշխատակցի ուսուցումը և աշխատանքի կատարումը սերտորեն կապված են իրար։

Բայց ուսուցման համընդհանուր տարբերակ առկա չէ։ Յուրաքանչյուր կազմակերպություն ինքը պետք է ընտրի իր աշխատակիցներին և աշխատանքին համապատասխան ուսուցման ձևը, որպեսզի զգալի արդյունքի հասնի✅

Վերջին անգամ թարմացվել է Նոյեմբեր 08, 2023 08:06
Կիսվել