Ինչու՞ է Ամանորյա Շունչը Այդքան Կարևոր Աշխատավայրում

blog image

2022 թվականը մոտենում է, իսկ ամանորյա տոների շունչը արդեն զգացվում է: Իսկ ի՞նչ կասեք աշխատավայրի մասին:

Եկեք տեսնենք այն հիմնական պատճառները, թե ինչու՞ է ամանորյա տոնական տրամադրությունը այդքան կարևոր նաև աշխատավայրում և ինչպե՞ս կազմակերպել կախարդական մթնոլորտ գրասենյակում:

Այն համախմբում է բոլորին

Այո, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությունները գրասենյակում կարող են իսկական հրաշք գործել: Ինչպե՞ս: Պատասխանը շատ պարզ է։ Տոնի և հրաշքի սպասումը միշտ ստիպում է մեզ մի փոքր ավելի մտերմանալ միմյանց հետ և բարձրացնում է թիմային ոգին, որը ցանկացած կորպորացիայի բիզնես նպատակների իրականացման հիմքն է:

Արդյունավետության բարձրացում

Զարմացա՞ծ եք: Բայց դա փաստ է։Տոնական տրամադրությունը մեր օրգանիզմում ավելացնում է երջանկության հորմոնները։ Ինչն էլ իր հերթին ազդում է մեր արդյունավետության և աշխատունակություն վրա:

Բայց ինչպե՞ս դա իրականացնել: Ահա, 3 պարզ միջոց դա իրագործելու համար.

Տոնական ատրիբուտներ

Առաջին բանը, ինչի մասին, որ պետք է հոգ տաննեք դա ամանորյան զարդարանքն է:

Իսկ այս ցուցակում գլխավոր դերը տոնածառինն է։ Մի փոքրիկ խորհուրդ, զարդարեք տոնածառը թիմի հետ միասին: 

Մի մոռացեք նաև գրասենյակի անկյունում գտնվող թխվածքաբլիթներով և քաղցրավենիքներով սեղանիկի, ինչպես նաև օֆիսում հնչող ֆոնային ամանորյա երգացանկի մասին: 

Գաղտնի Սանտա

Գաղտնի Սանտան մեկ այլ ամանորյա գեղեցիկ ավանդույթ է: Այստեղ մասնակիցները ընտրում են իրենց գործընկերների պատահական անունները և նրանց համար խորհրդանշական նվերներ պատրաստում: Նվերները տալուց հետո բոլոր խաղացողները պետք է գուշակեն, թե ով է իրենց Գաղտնի Սանտան:

Բայց մի կարևոր խորհուրդ.

Նվերների համար բյուջե սահմանեք, օրինակ՝ 5000 դրամ, որպես առավելագույն գումարի չափ՝ անհարմար իրավիճակից հեռու մնալու համար: Ֆինանսների հարցում նրբանկատությունը երբեք ավելորդ չէ։

Կորպորատիվ ավանդույթներ

Այստեղ, գլխավոր գաղափարը թիմով որևէ ոգեշնչող բան անելն է:

Իսկ այդ անելիքներից ամենատարածվածներից են թեմատիկ երեկույթները կամ բարեգործական միջոցառումները, որոնք նաև կորպորատիվ մշակույթի անփոխարինելի մաս են կազմում: Ինչ էլ որ նախընտրեք, ձեր առաջնահերթությունը պետք է լինի հեքիաթի և հրաշքի ոգին ու շունչը տարածելը:

Այն, ինչ պատրաստվում եք անել այն մեծ սիրով և հոգատարությամբ արեք և վստահ եղեք, որ դա կգնահատվի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Վերջին անգամ թարմացվել է Դեկտեմբեր 21, 2021 00:31
Կիսվել