Եթե ցանկանում եք սովորել անգլերեն, արդեն գիտեք և ցանկանում եք բարելավել ձեր գիտելիքները, պատրաստվել քննության կամ թեստի, ուրեմն ճիշտ վայրում եք: Մեր մասնագետները կօգնեն Ձեզ սովորել անգլերեն առավել նորարարական մեթոդներով: Խնդրում ենք նկատի ունեցեք, որ Coronavirus- ի պատճառով դասընթացները կանցկացվեն հեռավար կերպով:
Հիմնական դասընթացներ (բաղկացած 6 մակարդակից)
Սկսնակ
Էլեմենտար
Նախնական միջին
Միջին
Բարձրագույն միջին
Բարձրագույն
Յուրաքանչյուր փուլի տևողությունը 3 ամիս է։
Հատուկ դասընթացներ
Բիզնես անգլերեն – I մակարդակ
Բիզնես անգլերեն – II մակարդակ
Բիզնես անգլերեն – III մակարդակ (ամբողջական)
Յուրաքանչյուր մակարդակի տևողությունը 3 ամիս է։
Դասընթացների մասին.
- Կարիերայի Կենտրոնի կողմից ընտրված միայն արհեստավարժ և բարձր որակավորում ունեցող մասնագետները դասավանդում են նորագույն մեթոդներով՝ յուրաքանչյուր դասընթացի համար օգտագործելով համապատասխան դասագրքեր,:
- Դասընթացներն ընթանում են միայն անգլերեն լեզվով։
- Յուրաքանչյուր խմբում կներառվեն 4-6 ուսանող։
- Դասընթացները կանցկացվեն շաբաթական 3 անգամ 1 ժամ 30 րոպե տևողությամբ:
- Դասընթացները սկսվում են 09:00-22:00-ն, երկուշաբթի-շաբաթ օրերին: Հաճախման ժամերը յուրաքանչյուր խմբին նշանակվում են ըստ իրենց սահմանած ժամանակացույցի:
- Ավարտական թեստը հանձնելուց հետո ուսանողները կստանան վկայական։ Ավարտական թեսթի նվազագույն բալից ցածր բալ հավաքած անդամներին վկայական չի տրվի։
Գրանցվող ուսանողները պետք է հանձնեն Կենտրոնի կողմից տրամադրվող կողմնորոշիչ թեստը, որի արդյունքների հիման վրա կընդգրկվեն համապատասխան խմբում։ Գրանցումներն ընդունվում են էլեկտրոնային փոստով։ Ամսեկան անդամավճարը խմբակային դասընթացների դեպքում կազմում է 28000 դրամ, իսկ անհատական դասընթացների դեպքում 40000 դրամ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՝ մենք ունենք ԱՆԱԿԸՆԿԱԼ Ձեր և Ձեր երեխաների համար, ովքեր ցանկանում են սովորել անգլերեն և բարելավել իրենց անգլերենի գիտելիքները։ Եթե Ձեր երկու դպրոցական երեխաները մասնակցեն մեր ընդհանուր անգլերենի դասընթացին, Դուք կստանաք 50% ԶԵՂՉ և կվճարեք միայն մեկ երեխայի համար, այսինքն՝ ամսեկան 28,000 դրամ ՝ 56,000 դրամի փոխարեն։
Յուրաքանչյուր ամսվա ամբողջական գումարը պետք է վճարվի դասընթացի սկսվելուց:
Հեռ.` 095 550990
Էլ-հասցե. mailbox@careercenter.am
Ինտերնետային էջ. www.careercenter.am