ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը փնտրում է առողջապահական համակարգի արդիականացման գծով Տնօրենի տեղակալի։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
Առողջապահական համակարգի արդիականացման գծով ԱԾԻԳ տնօրենի տեղակալը պատասխանատու է ծրագրերի շրջանակներում իրականացվող հետևյալ աշխատանքների համար․
- Իրականացնել ծրագրերում ընդգրկված առողջապահական հաստատությունների շենքերի շինարարական աշխատանքների համակարգում, այդ թվում` շինարարական աշխատանքների անմիջական վերահսկմամբ զբաղվող աշխատակիցների և խորհրդատուների, շին․ հրապարակներում աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի համակարգում;
- Իրականացնել շինարարական աշխատանքների ընթացքում նախատեսված շրջակա միջավայրի պահպանման, սոցիալական ազդեցության գնահատման, բնապահպանական մոնիտորինգի, բողոքների լուծման մեխանիզմի և գենդեռային բռնության ռիսկերի կառավարման համակարգում;
- Իրականացնել ծրագրերի շրջանակներում ձեռք բերվող բժշկական սարքավորումների և կահույքի, ինչպես նաև այլ ապրանքների գնման, ընդունման, բաշխման և տեղադրման համակարգում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն հետևյալ բնագավառներից որևէ մեկում․ հանրային առողջապահություն, բժշկություն, տեխնիկական գիտությունների բնագավառում (շինարար, ճարտարապետ, ճարտարագետ), առողջապահական կազմակերպությունների կառավարման բնագավառում, հետբուհական կրթությունը կամ մագիստրոսի աստիճանը ցանկալի է;
- Հանրային ծառայության առնվազն 2 տարվա կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կազմակերպություններում 3 տարվա աշխատանքային ստաժ;
- Հայաստանի Հանրապետության առողջապահական բնագավառը կանոնակարգող օրենսդրական դաշտի, առողջապահական համակարգի կառուցվածքի և ենթակառույցների իմացություն, ներկայիս իրավիճակի, խնդիրների, և իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածություն;
- ՀՀ մարզային առողջապահական համակարգի օպտիմալ և արդյունավետ գործունեության հնարավոր տարբերակների գնահատման, բժշկական հաստատությունների գործունեության վերլուծության և կարիքների գնահատման կարողություն;
- ՀՀ քաղաքաշինության բնագավառը կանոնակարգող օրենսդրության իմացություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի գերազանց իմացությունը ցանկալի է;
- Համակարգչային ծրագրերի (Microsoft Office) իմացություն; "Mulberry" համակարգով աշխատելու ունակությունը ցանկալի է;
- Մարդկանց հետ շփվելու, անհատական և թիմային աշխատանքներ իրականացնելու ունակություններ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք հիմնարկ պետք է ներկայացնեն.
- Գրավոր դիմում` հիմնարկի կողմից տրամադրված ձևի համաձայն;
- Ինքնակենսագրություն/ CV;
- Համապատասխան բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի (ների) պատճեն;
- Հայտարարություն այն մասին, որ չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը (ՀՀ կառավարության 15․02․2019թ․ թիվ 98-Ն որոշում);
- Հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ;
- Հայտարարություն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին;
- Հայտարարություն այն մասին, որ չի դատապարտվել հանցագործության համար կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է;
- Արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք;
- Մեկ լուսանկար` 3x4 չափսի;
- Անձնագրի պատճենը;
- 2 բնութագիր (երաշխավորագիր);
- Աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
Մրցույթը տեղի կունենա 2 փուլով` փաստաթղթային փուլ և հարցազրույց: Փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող գրասենյակ (ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի շենք, 5-րդ հարկ)` մինչև 05 մարտի, 2021թ․, ժամը 17:00: Մրցույթը տեղի կունենա 11 մարտի 2021թ․ հիմնարկի գրասենյակում:
Մրցույթի հարցազրույցի փուլն անցած թեկնածուները կտեղեկացվեն Էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերը պետք է ներկայացվեն թեկնածուի կողմից անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ
: 
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն պաշտոնի նկատմամբ ներկայացվող չափանիշները և պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: