ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Էվոկաբանկը Վարկային մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Ներգրավել հաճախորդների;
- Իրականացնել խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ;
- Իրականացնել պրոդուկտների ակտիվ վաճառք;
- Կատարել հայտերի ընդունում և վարկունակության գնահատում;
- Իրականացնել գրավի առարկայի ընտրություն և ուսումնասիրում;
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ;
- Հետևել հաճախորդների վճարումներին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես բիզնես և սպառողական վարկերի գծով մասնագետ;
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն;
- MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն;
- Միջազգային որակավորումները դիտարկում են որպես զգալի առավելություն;
- Հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Վերլուծական ճկուն միտք;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
hr@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով («Վարկային Մասնագետ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ