ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Ալեքս Ռիթեյլ Քամփանի» ընկերությունը փնտրում է Ներմուծման մասնագետ իր թիմին միանալու համար: Ներմուծման մասնագետը կատարում է արտադրության համար անհրաժեշտ հումքի պատվերներ և կազմակերպում պատվերի ստացումը արտերկրից մինչև արտադրամաս:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կազմակերպել և կանոնակարգել ներմուծման բաժնի աշխատանքները;
- Վերլուծել ներմուծման բաժնի առկա խնդիրները և առաջարկել օպտիմալ լուծումներ;
- Կազմել հաշվետվություններ ներմուծման բաժնի աշխատանքների մասին;
- Փնտրել նոր մատակարարներ;
- Ուսումնասիրել համապատասխան տարբեր երկրների շուկաները;
- Վարել նամակագրություն և բանակցություններ մատակարարների հետ;
- Իրականացնել պատվերներ պրոդուկտ մենեջերների հետ;
- Իրականացնել հարցումներ նմուշների վերաբերյալ;
- Ապահովել լոգիստիկան պատվիրված հումքի համար;
- Իրականացնել պատվերներ և հարցումներ խանութների համար;
- Կատարել ճշտումներ արտադրության հումքի պահեստապետի հետ;
- Անհրաժեշտության դեպքում կատարել պատվերների վերադարձ և փաստաթղթավորել այն համապատասխանաբար;
- Կատարել ճշտումներ մատակարարների հետ հեռախոսազանգերով;
- Փաստաթղթավորել ներմուծման ողջ գործընթացը համապատասխանաբար։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Տնտեսագիտական բարձրագույն կրթություն (ներմուծում, արտահանում);
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
- Չինարեն լեզվի գերազանց իմացություն; անգելերեն, ռուսերեն, հայերեն լեզուների իմացություն;
- Թիմի ղեկավարման փորձ;
- Ներմուծում-արտահանում, մաքսային աշխատողի փորձ;
- Չինական տեքստիլ արտադրության շուկայի գերազանց իմացություն;
- Ներմուծում-արտահանում, մաքսազերծման ՀՀ և միջազգային օրենքների գերազանց իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV/ resume)
hr@alexretailco.com էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով «Import Specialist»:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ
: 
Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ունեն ներմուծման կամ մաքսային մասնագետի փորձ, ինչպես նաև տիրապետում են չինարեն լեզվին: