ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք (9:00֊18:00)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ, որը «Կոմացու» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, փնտրում է Լեռնային և Շինարարական Տեխնիկայի Սպասարկման և Վերանորոգման Մասնագետ/ Մեխանիկ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել տեխնիկայի սպասարկում և վերանորոգում (ինքնաթափեր, էքսկավատորներ, բուլդոզերներ);
- Իրականացնել սարքավորումների բարձր հագեցվածության, անսարքությունների պատճառների վերլուծություն, անսարքությունների ուսումնասիրություն, դրանց վերացման և կանխարգելման համար միջոցառումների մշակում;
- Կազմել տեխնիկական և հաշվետու փաստաթղթեր;
- Վերանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում պահպանել աշխատանքային ու արտադրական անվտանգության կանոնները:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն;
- Մեքենաների վերանորոգման և սպասարկման մասնագետ;
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Լեռնային և շինարարական տեխնիկայի (ինքնաթափեր, էքսկավատորներ, բուլդոզերներ) կառուցվածքի վերաբերյալ գիտելիքներ;
- Համակարգչային լավ գիտելիքներ;
- Սովորելու ցանկություն;
- Մեքենա վարելու իմացություն՝ վարորդական իրավունքի առկայությամբ;
- Մարդկանց հետ շփման բարձր ունակություն, կազմակերպվածություն, կարգապահություն, նպատակասլացություն, նախաձեռնողականություն;
- Ռուսերենի գերազանց իմացություն; անգլերենի իմացությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հայերեն կամ ռուսերեն լեզվով
minasyanag@iko.group էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Լեռնային և Շինարարական Տեխնիկայի Սպասարկման և Վերանորոգման Մասնագետ/ Մեխանիկ»): Լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել +37498178825 հեռախոսահամարով:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Ֆիքսված աշխատավարձ և պարգևավճար
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
Կազմակերպությունը առաջարկում է՝
- Բժշկական ապահովագրություն, այդ թվում՝ ատամնաբուժական;
- Ուսուցումներ որակավորման բարձրացման նպատակով;
- Գործուղումներ Հայաստանի և ԱՊՀ երկրների տարածքում (գործուղումների դիմաց վճարվում են ՀՀ ԱՕ-ին համապատասխան);
- Արտահագուստի տրամադրում:
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ:
Job Description in Russian.docx - Job Description_RUS