ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Սյունիք Ֆուդ» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատուի` վաճառքի մասնագետի, որը պատասխանատու կլինի ընկերության ապրանքատեսականու վաճառքի խթանման ու ընդլայնման, հաճախորդների հետ փոխշահավետ և երկարատև համագործակցության ապահովման համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել շուկայի պարբերական ուսումնասիրություն, սպառողների պահանջմունքների բացահայտում;
- Պլանավորել յուրաքանչյուր աշխատանքային օրը և այցելել տարածքներ;
- Ապահովել վաճառակետերում ապրանքների ներկայացվածությունը, հագեցվածությունն ու դասավորվածությունը;
- Փակցնել գնապիտակներ ու պաստառներ;
- Իրականացնել ապրանքի վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ;
- Վարել բանակցություններ, ներգրավել նոր վաճառակետեր;
- Ապահովել նոր ապրանքների հաջող մուտքը վաճառակետեր;
- Պատվերը ձևակերպել և հանձնել պահեստ;
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ աշխատանքային առաջադրանքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է շուկայագիտության, կոմերցիայի կամ հարակից ոլորտներում;
- Աշխատանքային փորձ, մասնավորապես ակտիվ վաճառքի ոլորտում;
- Վարորդական իրավունք (BC կարգ);
- Բանակցելու, վաճառքի հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն;
- Մաթեմատիկական գիտելիքներ, զարգացած տրամաբանական մտածողություն;
- Լավատեսություն, դրական աուրա;
- Հաղորդակցման էթիկա և բանակցելու ճկունություն;
- Խոսքի հստակություն և գրավչություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Հետաքրքրություն պահածոների նկատմամբ;
- Նախաձեռնողականություն;
- Ներկայանալի արտաքին:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեն
info@syunikfood.am էլ. հասցեին կամ զանգահարել +37493309497 համարին։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.