ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Նուեվա Վիստա» ընկերությունը փնտրում է Ներգնա զբոսաշրջային արդյունքի կառավարիչ, որը կազմակերպության տնօրենի անմիջական ղեկավարությամբ պատասխանատու է լինելու իսպանախոս երկրներում «Նուեվա Վիստա» զբոսաշրջային ընկերության ներգնա տուր փաթեթների կառավարման և Հայաստանում դրանց իրականացման համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Նախապատրաստել և տնօրենի թույլտվությունն ստանալուց հետո իրականացնել մարքեթինգային հետազոտություններ և այլ անհրաժեշտ գործողություններ թիրախային երկրներում «Նուեվա Վիստա»-ի տուրիստական արդյունքների և փաթեթների առաջխաղացման և վաճառքների ծավալների ընդլայնման համար;
- Իրականացնել անհրաժեշտ քայլեր իսպանախոս երկրներում գործընկերների հետ կապերի ստեղծման, ամրապնդման և ընդլայնման համար՝ ներառյալ ամենօրյա հաղորդակցությունները;
- Աջակցել Հայաստանում տարբեր տիպի ուղևորությունների զբոսաշրջային փաթեթների կազմմանը;
- Առաջարկել կազմված զբոսաշրջային փաթեթները արտասահմանյան գործընկերներին՝ մանրամասնորեն ներկայացնելով փաթեթում առկա բոլոր ծառայությունների առանձնահատկությունները;
- Օգնել կազմելու ուղևորության հետ կապված փաստաթղթերը՝ ներառյալ պայմանագիր գործընկերների հետ, ծառայությունների մատուցման հաշիվ, պայմանագիր ՀՀ-ում ծառայություններ մատուցող գործընկերների հետ, նրանց կողմից տրվող հաշիվների և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր՝ կապված տուր օպերատորի և տուրիստական գործակալի գործունեության հետ;
- Կատարել իսպանախոս երկրներում վաճառված զբոսաշրջային փաթեթների իրականացման ամբողջական կառավարումն ու վերահսկողությունը։ Ինչպես նաև, կանոնավոր կերպով հետևել, որ կազմակերպության հաճախորդների սպասարկումը ծառայություն մատուցողների կողմից լինի ըստ կնքված պայմանագրի և ծառայությունների մատուցման որակի նկատմամբ «Նուեվա Վիստա» կազմակերպության պահանջներին համապատասխան;
- Ներկայացնել հաշվետվություն կազմակերպության տնօրենին յուրաքանչյուր զբոսաշրջային փաթեթի վաճառքի, ուղևորության ընթացքի և ավարտից հետո;
- Կազմակերպել մատուցվող տուրիստական ծառայությունների վերաբերյալ հաճախորդների կարծիքի հետազոտությունները, ծառայությունների որակի և մրցունակության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն հումանիտար, տուրիզմի, բիզնեսի կամ տնտեսագիտության ոլորտում;
- Մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման բնագավառներում մասնագիտական որակավորումը ցանկալի է;
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ՝ ներգնա տուրիզմի կամ բիզնեսի, վաճառքի կառավարման կամ մարքեթինգի ոլորտներում;
- Հայերեն և իսպաներեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի աշխատանքային մակարդակի իմացություն; ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Սեղմ վերջնաժամկետներում և դինամիկ միջավայրերում աշխատելու ունակություն;
- Համակարգչային գրասենյակային ծրագրերի հետ աշխատելու հմտություններ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
anna@nuevavista.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ներգնա զբոսաշրջային արդյունքի կառավարիչ - Իսպանիա և Լատինական Ամերիկա»)։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.