ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Հաֆ-Հաֆ» կենդանաբանական խանութների ցանցը փնտրում է խորհրդատու-վաճառող իր թիմին միանալու համար: Խորհրդատու-վաճառողի պարտականությունները ներառում են հաճախորդների սպասարկում, կենդանիների խնամք, ապրանքների ընդունում և տեղադրում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է;
- Աշխատանքային փորձը ցանկալի է;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Պատասխանատվության զգացում, կարգապահություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
haf.hafpetshop@gmail.com էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Խորհրդատու-վաճառող»): Հարցերի և լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել +374 99981819 հեռախոսահամարով:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
80,000 ՀՀ դրամ (առանց հարկերի)
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Հաֆ-Հաֆ» առաջին խանութը բացվել է 2011 թվականին, այս պահին գործում է արդեն 5 խանութ քաղաքի տարբեր անկյուններում, որտեղ առկա է ամեն ինչ ընտանի կենդանիների համար։ Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝
http://www.haf-haf.am/am/: